Սայքս-Պիկոյի համաձայնագիր
Սայքս–Պիկոյի համաձայնագիր, գաղտնի համաձայնագիր, որը կնքվել է 1916 թվականի մայիսի 16-ին Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև՝ Օսմանյան կայսրության ասիական տիրույթների, առաջին հերթին՝ արաբական նահանգների բաժանման մասին։ Համաձայնագրի նախագիծը պատրաստել էին դիվանագետներ անգլիացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ժորժ Պիկոն (այստեղից էլ «Սայքս-Պիկո»-յի անվանումը)։ Գաղտնի ստորագրել են Անգլիայի արտգործնախարար է. Գրեյն ու Ֆրանսիայի դեսպան Պ. Կամբոնը Լոնդոնում 1916 թվականի մայիսին։ ՆախապատմությունԴեռևս 1915 թվականի անգլո-ֆրանս-ռուսական գաղտնի համաձայնագրին նախորդած բանակցությունների ժամանակ Անգլիան և Ֆրանսիան Ռուսաստանից որպես փոխհատուցում՝ Կ․ Պոլիսի և նեղուցների դիմաց պահանջում են ճանաչել իրենց հավակնություններն արաբական երկրների նկատմամբ։ Հենց նույն բանակցությունները բացահայտում են արաբական երկրների բաժանման շուրջ Անգլիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունները, որոնք կարգավորելու համար 1915 թվականի նոյեմբերին սկսվում են անգլո-ֆրանսիական նոր բանակցություններ։ 1916 թվականի սկզբին Կովկասյան ճակատում ռուսական զորքերի հաջողությունները աշխուժացման նոր ազդակ են դառնում Թուրքիայի տարածքի բաժանման անգլո-ֆրանսիական մեկընդմեջ ընթացող այդ բանակցությունների համար։ Արդյունքում՝ 1916-ի փետրվարին կազմվում է համաձայնագրի նախագիծը։ Երբ 1916 թվականի փետրվարին ռուսական բանակը գրավեց էրզրումը և Բիթլիսը, մոտեցավ Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապեցին իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916 թվականի մարտի 9-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սազոնովին հանձնեցին հուշագիրը։ Որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջեց իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և Սև ծովի հարավային ափի մի մասը։ Հանգելով փոխզիջումների՝ համաձայնությունը կայացավ։ Սայքս-Պիկոյի համաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի դարձավ 1917 թվականի նոյեմբերին, երբ սովետական կառավարությունը (Վ․ Ի․ Լենինի ցուցումով) հրապարակեց նրա տեքստը։ Համաձայնագիրը, հօգուտ Անգլիայի փոփոխություններով, դրվեց 1920 թվականի Սան Ռեմոյի կոնֆերանսում ընդունված համաձայնության հիմքում։ Համաձայնագրի նախնական բովանդակությունՍայքս-Պիկոյի համաձայնագիրը նախատեսում էր արաբական երկրները բաժանել հինգ գոտիների (որոնց մեջ էին մտնում նաև Արևմտյան Հայաստանի մի մասը և Քուրդիստանը)։
Ապա «Ա» և «Բ» գոտիները իբր պետք է միավորվեին՝ որպես արաբական պետությունների ֆեդերացիա։ Համաձայնագրի համալրումԵրբ 1916 թվականի փետրվարին ռուսական բանակը գրավում է էրզրումը և Բիթլիսը, մոտենում Իրաքի և Սիրիայի մատույցներին, դաշնակիցները շտապում են իրենց նախագիծը համաձայնեցնել Ռուսաստանի հետ, և 1916 թվականի մարտի 9-ին Պետրոգրադում Սայքսը և Պիկոն Ռուսաստանի արտաքին գործերի մինիստր Սագոնովին են հանձնում հուշագիրը։ Ռուսական կառավարությունն իր դժգոհություն է հայտնում այն առթիվ, որ ըստ նախագծի Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան ձեռք էին բերելու թուրքական զգալի տարածքներ։ «Հայաստան» ու «Հայկական հարց» տերմիններն ընդհանրապես բացակայում էին փաստաթղթերում, այնինչ երկու տարի առաջ այդ հարցը եվրոպական տերությունների դիվանագիտական հատուկ քննարկման առարկա էր[1][2]։ Անգլիական կառավարության լիազոր Մ. Սայքսը Ռուսաստանում Անգլիայի դեսպան Ջ. Բյուքենենին հղած (1916-ի մարտի 12) գրության մեջ անհնար է նկատում հայկական պետության ստեղծումը, ինչպես նաև Հայաստանի հանձնումը Ռուսաստանին։ Քննարկումների ընթացքում, որպես հակապայման Ռուսաստանը մասնավորապես պահանջում է իրեն հանձնել Թուրքահայաստանը, Հեքիարիի մարզը և Սև ծովի հարավային ափի մի մասը։ Փոխզիջումների արդյունքում ստանալով Թուրքիայի բաժանման վերաբերյալ Ռուսաստանի համաձայնությունը՝ դաշնակիցները հավաստում են վերջինիս իրավունքները Կ. Պոլսի և նեղուցների նկատմամբ, որոնք նախատեսված էին 1915 թվականի անգլո-ֆրանս-ռուսական համաձայնագրով, ինչպես նաև նրան են խոստանում Արևմտյան Հայաստանի նահանգները (Էրզրում, Տրապիզոն, Վան, Բիթլիս) և Քրդստանի մի մասը։
Համաձայնագրի գործադրումՀամաձայնագրի բովանդակությունը համաշխարհային հասարակայնությանը հայտնի է դառնում 1917 թվականի նոյեմբերի վերջին, երբ խորհրդային կառավարությունը հրապարակում է դրա տեքստը և չեղյալ համարում այն։ Դաշնակիցների միջև ստեղծված ուժերի նոր հարաբերակցության պայմաններում համաձայնագիրը վերանայվում է հօգուտ Մեծ Բրիտանիայի և դրվում հետագա համաձայնությունների հիմքում[3][4]։ Ծանոթագրություններ
|