- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սարգիս Իսահակի Համբարձումյան (1870[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - 1944[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական։ Ժողկոմխորհի նախագահ (1925–1928)։
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1870 թվականին, Շուշիում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1918 թվականին Շուշիի գրավումից հետո բանտարկվել է։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար։
Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները։ 1927 թվականին սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր։ Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները։ Ս. Համբարձումյանը պաշտոնավարել է մինչև 1928 թվականին։ Մահացել 1944 թվականին[3]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ս. Համբարձումյանի մասին ՀՀ կառավարության կայքում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 108)։
|
Հայաստանի առողջապահության նախարարները |
---|
| | |
---|
| | |
---|
| | |
---|
|
|