Սեդրակ Առաքելյան
Սեդրակ Առաքելի Առաքելյան (դեկտեմբերի 29, 1884[1], Ճահուկ, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 6, 1942[2][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1935)։ Հայաստանի վաստակավոր նկարիչ Առաքել Առաքելյանի հայրն է։ Կենսագրություն
Ստեղծագործական գործունեությունՍեդրակ Առաքելյանի արվեստը ձևավորվել է Եղիշե Թադևոսյանի գեղանկարչության, ռուսական ռեալիստական նկարչության և հայրենի բնաշխարհի ազդեցությամբ։ Առաքելյանի աշխատանքներին բնորոշ է հայրենի բնության և գյուղական կենցաղի գունագեղ արտացոլումը։ Բազմաբնույթ են նրա կտավների թեմաները։ Գյուղական պատկերներից են՝
Բնապատկերներ՝
Առաքելյանն առարկայական աշխարհն ընկալել է գեղանկարչի բնածին տաղանդով։ Պայմանական նշանակությամբ գունաշարով վավերացրել է ժամանակի ռիթմերը, ռոմանտիկ շունչը, որոշ դրվագներում հասել է գեղարվեստական բացառիկ արդյունքի («Սևան։ Կարմիր ճայեր», 1926, «Փշատաքաղ», 1936)։ Հեղինակ է նաև ինքնատիպ կոմպոզիցիաների և դիմանկարների։ Նկարչի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ ՑուցահանդեսներԱռաքելյանը մասնակցել է Վենետիկի (1924), Նյու Յորքի (1929), Ստոկհոլմի (1930), Փարիզի (1934) ցուցահանդեսներին։ 2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը, որն ընդգրկել է ստեղծագործական տարբեր փուլերի գեղանկարչական ու գրաֆիկական երկեր, էտյուդներ ու էսքիզներ, շուրջ 170 աշխատանքները Հայաստանի ազգային պատկերասրահի, Հայաստանի պատմության թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և մասնավոր հավաքածուներից[8]։ Ծանոթագրություններ
|