Սեն-Մանդե
Սեն-Մանդե՛ (ֆր.՝ Saint-Mandé), համայնք Ֆրանսիայում` Իլ-դը-Ֆրանս արևելյան արվարձանի Վալ-դը-Մարնե հատվածում։ Այն գտնվում է Փարիզի կենտրոնից 5.3 կմ հեռավորության վրա։ Համայնքը Իլ-դը-Ֆրանսի վեցերորդ ամենափոքր տարածքն է, և հետևաբար, Եվրոպայի ամենախիտ բնակեցված համայնքն է։ Այն տեղակայված է Փարիզի 12-րդ շրջանի եզրին` Պորտ դը Վինսենի և Պորտ դը Սեն-Մանդե՛ի մոտակայքում։ Քաղաքի նշանաբանն է «Կրեսկո և Ֆլորեսկո», որը նշանակում է «Ես մեծանում և ծաղկում եմ»։ Պատմություն1860 թ. հունվարի 1-ին Փարիզը ընդարձակվեց՝ միանալով հարևան համայնքներին։ Այդ պատճառով, Սեն-Մանդե՛ համայնքի շուրջ 2/3-ը միացավ Փարիզին, և այժմ այն կազմում է Փարիզի ստորաբաժնի Բել-Աիր և Փիքփուս թաղամասերը։ 1929 թվականին Սեն-Մանդե՛ համայնքը կորցրեց տարածաշրջանի մեկ-քառորդը, երբ Փարիզը միացավ Բուա դը Վենսենին (Bois de Vincennes), որի մի փոքր մասը պատկանում էր Սեն-Մանդե՛ին։ 1860 և 1929 թթ. տարածաշրջանային կորուստներից հետո վերջինս դարձավ որպես փոքր ծայրամասային համայնք։ Անհատներ
ՏրանսպորտՔաղաքապետարանն անցնում է հյուսիս-հարավային հիմնական "Avenue du Général-de-Gaulle" առանցքով, (նախկինում հայտնի "Rue de la République" անվանմամբ), իսկ արևելք-արևմտյան առանցքով անցնում է "Avenue de Paris"-ն։ Համայնքի մյուս կարևոր և պատմական փողոցը "Chaussée de l'Étang"-ն է, որը ձգվում է "Bois de Vincennes"-ի երկայնքով։ Սեն-Մանդե՛ն սպասարկվում է Փարիզի մետրոյի N1 գծի Սեն-Մանդե՛ կայարանի կողմից։ ԿրթությունԴպրոցները ներառում են.[4]
Կրտսեր դպրոցականներին սպասարկում են Ecole & Collège Decroly-ն[5] և Collège Jacques Offenbach-ը[6]։ Ensemble Scolaire St Michel de Picpus մասնավոր դպրոցի համակարգը շարունակում է մնալ Սեն-Մանդե՛ի երկրորդային լսարանը[7]։ Քույր քաղաքներՍեն-Մանդե՛ի հետ քույր քաղաքներ են.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|