Սերգեյ Մուրավյով-Ապոստոլ (հոկտեմբերի 9, 1796(1796-10-09)[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3][4] - հուլիսի 25, 1826(1826-07-25)[5][3][4], Պետրոպավլովյան ամրոց, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4] և Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[6]), դեկաբրիստ, փոխգնդապետ։
Գործունեություն
Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուս բանակի 1813-1814 թվականների արտասահմանյան արշավանքներին։ Դեկաբրիստների «Փրկության միության» հիմնադիրներից էր, «Բարօրության միության» հիմնական վարչության անդամ։ 1820 թվականին Սեմյոնովյան գնդում ապստամբությունից հետո, որտեղ Մուրավյով-Ապոստոլը վաշտի հրամանատար էր, տեղափոխվել է Չեռնիգովյան հետևակային գունդ։ 1822 թվականից դեկաբրիստների Հարավային ընկերության կազմում էր։ 1825 թվականին Մ․ Բեստուժև-Ռյումինի հետ միավորել է Հարավային և Միացյալ սլավոնների ընկերությունները։ Մուրավյով-Ապոստոլը հայացքներով հանրապետական էր և ճորտատիրության հակառակորդ։ 1823-1825 թվականների ընթացքում առաջադրել է բանակում զինված ապստամբության մի շարք ծրագրեր, հանգել է ցարին սպանելու անհրաժեշտության գաղափարին, հեղափոխական պրոպագանդա է ծավալել զինվորների շրջանում։ 1825 թվականի նոյեմբերին նշանակվել է Հարավային ընկերության 3-րդ տնօրեն, նախապատրաստել ապստամբություն Ռուսաստանի հարավի զորամասերում։ Տեղեկանալով 1825 թվականի դեկտեմբերի 14-ին Պետերբուրգի Սենատի հրապարակում ապստամբության անհաջողության մասին, դեկտեմբերի 29-ին կազմակերպել և գլխավորել է Չեռնիգովյան գնդի ելույթը։ Ծանր վիրավոր գերվել է։ Կախաղան է բարձրացվել ապստամբության ղեկավար դեկաբրիստների հետ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 http://www.hrono.ru/biograf/bio_m/muravapostsi.php
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.) — Encyclopædia Britannica, Inc., 1768.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 5,0 5,1 5,2 Record #50050320 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․) — [Dublin, Ohio]: OCLC, 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 96)։
|
|