Սրտի փոխպատվաստումՍրտի փոխպատվաստում, վիրաբուժական վիրահատություն` հիվանդի սրտի փոխարինում դոնորի սրտի հետ։ Նշանակված է սրտի ծանր հիվանդությունների ժամանակ, երբ այլ վիրահատական միջամտությունները կլինեն ոչ արդյունավետ, և մարդու կյանքը կենթարկվի ռիսկի, առանց փոխպատվաստման հնարավոր է հիվանդի սրտի կանգ։ Գոյություն ունի փոխպատվաստման երկու եղանակ` օրթոպեդիկ փոխպատվաստում և հետերոտոպիկ փոխպատվաստում։ Առաջինի ժամանակ սիրտն ամբողջությամբ հեռացվում է, իսկ երկրորդի ժամանակ` ոչ։ ՊատմությունԱռաջին փոխպատվաստումը կատարվել է 1964 թվականին Դժեմ Խարդի կողմից՝ մարդու սիրտը փոխարինելով շիմպանզեի սրտով, այդ ժամանակ հիվանդը ապրել է ընդամենը մեկուկես ժամ։ Առաջին հաջողված սրտի փոխպատվաստումը տեղի է ունեցել 1967 թվականի դեկտեմբերի 3-ին Բարնարդ Կրիստիանի կողմից Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում[1]։ Վիրահատությունը տեղի է ունեցել Քեյփթաունի հոսպիտալում։ 25-ամյա Դենիս Դարալի սիրտը, ով մահացել էր ավտովթարից, փոխպատվաստվել է 55-ամյա Լուիս Վասկանսկին, ով տառապում էր սրտի անբուժելի հիվանդությամբ։ Չնայած նրան, որ վիրահատությունը կատարվել է անթերի, Վասկանսկին ապրել է ընդամենը 18 տարի և մահացավ երկկողմանի թոքաբորբից[2]։ Տոն Խյուիզմը համարվում է միջազգային ռեկորդակիր, ով փոխպատվաստված սրտով ապրեց 31 տարի և մահացավ մաշկի քաղցկեղից[3]։ Արհեստական կամ կենդանու սրտով կատարված փոխպատվաստումներն այդքան էլ հաջողված չեն, քան մարդու սրտով կատարված վիրահատությունները։ Վիրաբուժական տեխնիկաՆերկայումս մշակվել է բազմաթիվ փոխպատվաստման մեթոդներ, բայց լայն տարածում են ստացել ընդամենը երկուսը՝ բիատրալ (երկնախափորոքային), որ մշակվել է Ռիչարդ Լոուերի և Շամվեե Նորմանի կողմից և կիրառվել 1967 թվականին Կ. Բառներդոյի կողմից, ենթադրաբար դոնորի սրտի միացումը հիվանդի աջ և ձախ նախասրտերին։ Ենթադրվում է, որ փոխպատվասման բիատրալ մեթոդն ավելի արդյունավետ է, քանի որ քչացնում է սրտի կյանքի ռիսկերը փոխպատվաստումից հետո[4]։ Տես նաևԾանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ |