Վախթանգ IV
Վախթանգ IV (վրաց.՝ ვახტანგ, 1413 - 1446), վրաց թագավոր։ Ալեքսանդր I կայսեր ավագ որդին։ Նա կառավարում էր, որպես վրացական Բագրատիոնիների հարստության ներկայացուցիչ։ Վախթանգի հոր կառավարման վերջին տարիներին կռիվներ սկսվեց նրա և իր երկու եղբայրների՝ Դմիտրիի և Գեորգիի միջև։ 1442 թվականին Վախթանգը իրեն հռչակում է Վրաստանի թագավոր, և իր երկու եղբայրներին նշանակում է մարզպաններ և հարկահաններ։ Վախթանգ IV-ը կառավարման վերջին տարիներին երկիրը թուլացել էր։ Լենկ Թեմուրի հետևորդները ներխուժեցին Վիրք։ Վախթանգ IV-ի կառավարման տարիներին թուրքմենները` Շահ Ջահանի գլխավորությամբ երրորդ անգամ ներխուժեցին Վրաստանի տարածք։ Վճռական ճակատամարտ տեղի ունեցավ Վրաստանի հարավային հատվածում` Ախալցխայում, սակայն թուրքմեններին չհաջողվեց նվաճել Վրաստանը։ 1446 թվականին արքան մահանում է և գահընկեց լինում։ Գրականություն
|