- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շմիդտ (այլ կիրառումներ)
Վիլհելմ Շմիդտ (անգլ.՝ Wilhelm Schmidt, փետրվարի 16, 1868(1868-02-16)[1][2][3][…], Հյորդե - փետրվարի 10, 1954(1954-02-10)[4][1][2][…], Ֆրիբուր, Շվեյցարիա[4] և Ֆրայբուրգ իմ Բրայսգաու), ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան, ազգագրության մեջ վիեննական կուլտուր-պատմական դպրոցի ղեկավար, կաթոլիկ քահանա։ Վիեննայի (1921 —1938) և Ֆրիբուրի (1939 թվականից) համալսարանների պրոֆեսոր։ Հարավ-Արևելյան Ասիայի, Օվկիանիայի և Ավստրալիայի լեզուների, դրանց համեմատական ուսումնասիրման ու դասակարգման մասնագետ։
1926 թվականին հրատարակել է «Երկրի լեզվաընտանիքները և լեզվաշրջանները» աշխատությունը, որտեղ, հիմք ընդունելով լեզուների հնչյունական, ձևաբանական և շարահյուսական ընդհանուր առանձնահատկությունները, առանձնացրել է տիպաբանական շրջաններ։ Լեզվաընտանիքների կազմավորումը դիտել է որպես մերձակցության և խառնման պրոցես։ Շմիդտը իր ազգագրական ուսումնասիրություններով աշխատել է հիմնավորել «նախնադարյան աստվածային հայտնության» տեսությունը և դրա վրա հիմնված՝ նախամիաստվածության տեսությունը («Աստծու գաղափարի ծագումը», հատոր 1-12, 1912-1952)։ Նախնադարյան հավատալիքների և հատկապես լեզուների մասին Շմիդտի հավաքած հարուստ նյութը գիտական զգալի արժեք ունի։ Նրա հիմնադրած միսիոներական «Անթրոպոս» (1906, «Anthropos») հանդեսը հետագայում դարձել է միջազգային գիտական օրգան։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 www.pas.va
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Шмидт Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #118608959 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/wilhelm-schmidt-prof-dr
Գրականություն
- Գ․ Պ. Ջահուկյան, Լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962; Токарев С․ А․,
- «Венская школа этнографии», «Вестник истории мировой культуры», 1958, Nb 3․
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 527)։
|
|