Վիկտոր Ցոյ
Վիկտոր Ռոբերտովիչ Ցոյ (ռուս.՝ Виктор Робертович Цой, հունիսի 21, 1962[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3][4][5] - օգոստոսի 15, 1990[1][2], Տուկումսի շրջան, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5]), խորհրդային ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, դերասան և նկարիչ։ «Կինո» հռչակավոր ռոք-խմբի հիմնադիր։ Բազմաթիվ համերգներ է տվել արտասահմանում՝ այդ թվում Սպիտակի երկրաշարժի տուժածների օգտին։ Նկարվել է «ԱՍՍԱ», «Ասեղ» ֆիլմերում։ Զոհվել է 28 տարեկան հասակում ավտովթարից։ ԿենսագրությունՎիկտոր Ցոյը ծնվել է Լենինգրադի Մոսկովյան թաղամասի ծննդատանը, Ֆիզկուլտուրայի ուսուցչուհու՝ Վալենտինա Վասիլևնա Գուսեևնայի և կորեական ծագում ունեցող ինժեներ՝ Ռոբերտ Մաքսիմովիչ Ցոյի ընտանիքում։ Նա ընտանիքի միակ զավակն էր։ Կարիերա1981 թվականի ամռանը ընկերների՝ Ալեքսեյ Ռիբինի և Օլեգ Վալինսկու հետ հիմնում է «Гарин и гиперболоиды» խումբը, որն արդեն աշնանը դառնում է Լենինգրադյան ռոք ակումբի անդամ։ Վալինսկին շուտով բանակ է զորակոչվում, իսկ խումբն էլ, որի անվանումը արդեն «Кино» էր, սկսում է առաջին ալբոմի ձայնագրությունները։ 1982 թվականին ավարտվում են խմբի առաջին ալբոմի ձայնագրությունները, որի անվանումն էր պարզապես «45»: Ալբոմը տարածվում է երկրով մեկ, սկսվում են համերգային շրջագայությունները։ «Կինո» խումբը Ցոյի գլխավորությամբ բազմաթիվ հաջողակ ալբոմներ է ձայնագրել՝ «45», «46», «Это не любовь», «Последний герой», «Группа крови», «Звезда по имени Солнце»: 1990 թվականի օգոստոսի 15-ին Վիկտոր Ցոյը դառնում է ավտովթարի զոհ. նրա վարած մոսկվիչ մակնիշի մեքենան բախվում է ավտոբուսին, ինչի հետևանքով նա մահանում է։ Ինչն է պատճառ հանդիսացել մեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալուն հայտնի չէ։ «Կինո» խմբի վերջին ալբոմը վերջնական տեսքի է բերվել և հնչունավորվել Յուրի Կասպարյանի կողմից։ Ցոյը համարվում է ռուսական ռոքի մեծագույն լեգենդներից մեկը։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|