Վրաստանի դրոշ
Վրաստանի դրոշ (վրաց.՝ ხუთჯვრიანი დროშა՝ Հնգխաչյա դրոշ), զինանշանի և օրհներգի հետ միասին համարվում է Վրաստանի պետական խորհրդանիշերից մեկը։ ՊատմությունՆերկայիս դրոշը ընդունվել է 2004 թ.-ին։ Մինչ խորհրդարանի հաստատումը որպես պետական դրոշ, այն օգտագործվում էր Միխեիլ Սաակաշվիլու Ազգային շարժման կողմից։ Կազմված է 1 մեծ և 4 փոքր խաչերից։ Մեծ խաչը խորհրդանշում է Աստծուն, իսկ 4 փոքրերը՝ ավետարանիչներին։ Վրաց հետազոտող Իոսիֆ Բիչիկաշվիլին նշում է, որ հինգ խաչերի պատկերներ Վրաստանի տարածքում հայտնաբերվել են Նեկրեսի եկեղեցու ավերակներում (6 - րդ դարից ոչ ուշ), Բոչորմայի (10 - 11 դդ.) և Չխարիի (13 - 14 դդ.) սբ. Գեորգի եկեղեցիների ճակատին, Դմանիսի եկեղեցում (14 - 15-րդ դդ.) և այլն։ Ներկայիս դրոշի հաստատման համար ընդունվել է «Դրոշի մասին» օրենքը։ Համաձայն այդ օրենքի երկրորդ հոդվածի.
Ռազմական դրոշներ
Տես նաև
|