Վրոցլավ
Վրոցլավ (լեհ.՝ Wroclaw), քաղաք Լեհաստանի հարավ-արևմուտքում, նավահանգիստ Օդրա գետի ափին, Վրոցլավի վոյեվոդության վարչական կենտրոնը։ 622 հազար բնակչությամբ (1981 թվական)։ Տրանսպորտային հանգույց է։ Առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը, մետալուրգիան, քիմիական, թեթև, սննդի և պոլիգրաֆ արդյունաբերությունը։ Կա ՋԷԿ, գազի գործարան։ Ունի մի քանի ԲՈւՀ (այդ թվում՝ համալսարան)։ Պատմական աղբյուրներում առաջին անգամ (Բրեսլավլ անունով) հիշատակվում է 980 թվականին։ 1000 թվականից եղել է եպիսկոպոսության կենտրոն։ 1335 թվականից մտել է Չեխական թագավորության կազմի մեջ և Սիլեզիայի գլխավոր քաղաքն էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939—1945 թվականներ) ժամանակ օկուպացրել են գերմանացիները։ Կա քաղաքա-պետարան (XIII—XVI դարեր․), կաթոլիկ եկեղեցի (XIII —XVIII դարեր), վերամիավորման ցուցահանդես համալիր։ Վրոցլավը համալսարանական քաղաք է, որի բնակիչներից ավելի քան 130 հազարը ուսանողներ են և Վրոցլավը դարձնում են Լեհաստանի ամենաերիտասարդ քաղաքներից մեկը[2]; Քսաներորդ դարասկզբից ի վեր Վրոցլավի համալսարանը տվել է հեղինակավոր Նոբելյան մրցանակի ինը դափնեկիր[3] և ուսման բարձր որակ ապահովող բուհի համբավ է վայելում[4]։ Globalization and World Cities Research Network (GaWC) կազմակերպության կողմից Վրոցլավը դասվել է գամմա գլոբալ քաղաքների շարքին[5], Մերսեր (Mercer) խորհրդատվական ֆիրմայի կողմից ընդգրկվել է կյանքի ամենաբարձր որակ ունեցող 100 քաղաքների ցանկում[6], իսկ IESE Cities in Motion Index-ի 2019 թվականի զեկույցում էլ տեղ է զբաղեցրել 100 ամենախելացի քաղաքների ցանկում[7]։ Վրոցլավը համբավվել է նաև որպես պատմության և մշակույթի հուշարձաններով հարուստ քաղաք, որոնցից հիշատակման են արժանի հատկապես շուկայի հրապարակը, Տաճարի կղզին, Հարյուրամյակի սրահը (ի դեպ, վերջինս ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հուշարձանների ցանկում)։ ՏնտեսությունՎրոցլավը հզոր աշխատաշուկա ունեցող քաղաք է։ Աշխատանքային առաջարկներն առանձնանում են բարձր աշխատավարձով (2023թ. ամսական միջինը 8026,73 PLN համախառն) և գործազրկության ցածր մակարդակով (ամենացածրը Վարշավայից և Կրակովից հետո)։ Ըստ վիճակագրական տվյալների՝ քաղաքի մոտավորապես 674000 բնակչից գործազուրկ է գրանցվել ընդամենը 6200 մարդ, ինչը գործազրկության մակարդակը տալիս է 1,5%[8]։ Քաղաքի դիրքը և լավ զարգացած կրթական շուկան նպաստում են տնտեսական զարգացմանը։ Այստեղ առավել դինամիկ զարգանում են հետևյալ ոլորտները՝ արդյունաբերություն, դեղագործություն, արտադրություն, հետազոտություն և սպասարկում։ Ընկերությունների դինամիկ զարգացում կա նաև էլեկտրոնային առևտրի, ՏՏ և ավտոմոբիլային ոլորտներում։ Քաղաքում գործում են բազմաթիվ միջազգային կորպորացիաներ, ինչպիսիք են[9].
Քաղաքի տեսարաններ
Ծանոթագրություններ
|