Տափօղակով հոկեյ
Հոկեյ, թիմային սպորտաձև, որը խաղում են սահադաշտի վրա։ Հոկեյը տարածում է գտել, հիմնականում, այն երկրներում, որտեղ կլիման նպաստում է բնական սառցադաշտերի գոյացմանը։ Այսպիսով՝ հոկեյի ավանդական ուժեղագույն ազգային թիմերը ներկայացնում են հյուսիսային երկրները, որոտեղ ձմեռները ցուրտ են ու երկարատև։ Հոկեյը Կանադայի ազգային սպորտաձևն է[1]։ Հոկեյ խաղում են հակառակորդ 2 թիմերը, որոնք բաղկացած են 6-ական խաղացողներից, որոնցից 5-ը դաշտային են, մեկ՝ դարպասապահն է։ Խաղացողները սառցադաշտի վրա սահում են չմուշկներով՝ ջանալով սեփական մականներով տափօղակն ուղարկել հակառակորդի դարպասից ներս՝ գոլ խփել։ Հաղթում է այն թիմը, որը խաղին հատկացված ժամանակի ընթացքում առավելագույն քանակով գոլեր է խփում[2]։ Խաղադաշտի երկարությունը հավասար է 51-61 մետրի, իսկ լայնությունը՝ 24-30 մետրի։ Խաղադաշտը շրջափակող եզրակողի բարձրությունը հավասար է 1․10-1․22 սանտիմետրի[2]։ Ծանոթագրություններ
|