ՏրագիկոմեդիաՏրագիկոմեդիա, դրամատիկ ստեղծագործություն, որտեղ ողբերգականը արտահայտվում է կատակերգությամբ, կամ գործողությունները կատարվում են խառը ձևով՝ ողբերգական և կատակերգական տարրերով։ ՊատմությունՏրագիկոմեդիայի մոտիվներ եղել են Եվրիպիդեսի մոտ։ Որպես ժանր, տրագիկոմեդիան լայն տարածում է գտել Հին Հունաստանում, երկար ժամանակ մոռացվել, սակայն կրկին վերածնվել է միայն Ռենեսանսի վերջին[1]։ Պոետ և տեսաբան Բատիստա Գուարինին 1601 թվականին իր «Տրագիկոմիկական պոեզիայի կոմպենդիում»-ում (իտալ.՝ Compendio clella poesia tragicomico) գրել է․
Տրագիկոմեդիայի ժանրը պարզվեց համահունչ է բարոկկոյի էսթետիկային և XVII դարի սկզբին, Իտալիայի կողքին, տարածվեց Իսպանիայում, Ֆրանսիայում և Անգլիայում՝ Յակոբյան դարաշրջանում, որտեղ Ջոն Ֆլետչերը և Ֆրենսիս Բոմոնթ ներմուծեցին պիեսներում տրագիկոմիկական տարրերի մոդան, սակայն երջանիկ ավարտով։ Այդ բանալու մեջ Ուիլյամ Շեքսպիրը գրել է իր վերջին «Փոթորիկ», «Ցիմբելին», «Փերիքլ» և «Ձմեռային հեքիաթ» պիեսները։ Նախահեղափոխական Անգլիայում տրագիկոմեդիայի ծաղկումից հետո այն երկրի սահմաններում XIX և XX դարերում վերապրեց իր երկրորդ վերածնունդը, երբ այդ ժանրին նախապատվություն էին տալիս Հենրիկ Իբսենը, Յուհան Ավգուստ Ստրինդբերգը, Գերհարդ Հաուպտմանը և Անտոն Չեխովը։ Կինեմատոգրաֆիայի զարգացման հետ (սկսած Չարլի Չապլինից), տրագիկոմեդիայի ներքո սկսվեցին ստեղծել նաև կինոնկարներ, որտեղ ողբերգության (դրամատուրգիայի) և կատակերգության ծավալի համադրումն էր՝ մելամաղձոտ նոտաներով։ Հայտնի են մնջախաղում տրագիկոմիկ կերպարներ ստեղծող այնպիսի վարպետներ, ինչպիսին Լեոնիդ Ենգիբարյանը։ Տես նաևԾանոթագրություններ
Արտաքին հղումներ
|