Տ-62
Տ-62 խորհրդային արտադրության հիմնական մարտական տանկ։ Ընդհանուր բնութագիրՏ-62 հիմնական մարտական տանկը, Տ-55 տանկի ավելի արդիականացված և հզորացված մոդելն է։ Տ-62 տանկերը սկսվել են արտադրվել 1961 թվականից, սակայն և շարունակվել մինչև 1975 թվականը։ Այս տանկերը ստեղծվել են Տ-55 տանկի հիման վրա։ Տ-62 տանկերը սկսվել են շահագործվել խորհրդային բանակում 1961 թվականից։ Մարտավարատեխնիկական տվյալներՏ-62 տանկը զրահապատված է, ունի 115 մմ տրամաչափով թնդանոթ։ Տանկի վերին հատվածում տեղադրված է 7.62 և 12.7 մմ-անոց գնդացիրներ։ Տ-62 տանկը իր մեջ ամբարում է 40 արկեր։ Տ-62 տանկի երկարությունը կազմում է 6.6 մ (թնդանոթով 9.3 մ), լայնությունը՝ 3.6 մ, իսկ բարձրությունը՝ 3 մ։ Տ-62 տանկի մարտական քաշը կազմում է 41.5 տոննա։ Տ-62 տանկը սնուցվում է 580 ձիաուժ հզորությամբ V-55V դիզելային շարժիչով՝ զարգացնելով 50 կմ/ժ արագություն։ Տ-62 տանկի վառելիքի պաշարը կազմում է 450 կմ։ Տ-62 տանկը շահագործվում է անձնակազմի չորս անդամների կողմից։ Համեմատություն Տ-55, Տ-64, Տ-72, Տ-80 և Տ-90 տանկերի հետ
Սպառազինություն
Տես նաևԱղբյուրներ
Ծանոթագրություններ
|