Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Օրթոֆոսֆորական թթու (ֆոսֆորական թթու), միջին ուժի անօրգանական թթու է, քիմիական բանաձևն է H3PO4, այն ստանդարտ պայմաններում իրենից ներկայացնում է անգույն հիդրոսկոպիկ բյուրեղներ։ 213 °C ջերմաստրճանից բարձր ջերմաստիճանում փոխակերպվում է պիրոֆոսֆորական թթվի H4P2O7։ Ջրում լավ լուծելի է։ Հիմնականում օրթոֆոսֆորական թթու անվանում են 85%-անոց ջրային լուծույթը(անգույն, անհոտ հեղուկ է)։ Լուծվում է նաև էթանոլում և այլ լուծիչներում։
Ստացում
Ֆոսֆորական թթու հիմնականում ստանում են կալցիումի ֆոսֆատից։
Կարելի է ստանալ ֆոսֆորի պենտաքլորիդի(PCl5) հիդրոլիզից։
Կարելի է ստանալ ջրի և ֆոսֆորի հնգավալենտ օքսիդի փոխազդեցությունից։
Հատկություններ
Ֆոսֆորական թթուն եռահիմն, միջին ուժի թթու է։ Այն երբ փոխազդում է ավելի ուժեղ թթվի հետ, ցուցաբերում է երկդիմի հատկություն։
Օրթոֆոսֆորական թթուն կամ իր լուծելի աղերը կարելի է հայտնաբերել դրանց վրա արծաթինիտրատի լուծույթով ազդելով։ Նկատվում է դեղին գույնի նստվածք (չեզոք միջավայր)։
Ֆոսֆատներ
Ֆոսֆորական թթվի աղերը կոչվում են ֆոսֆատներ։ Կարող են առաջանալ է դիհիդրոֆոսֆատ, հիդրոֆոսֆատ և ֆոսֆատ։
Հիմնականում դիհիդրոֆոսֆատները լուծելի են, իսկ հիդրոֆոսֆատներն ու ֆոսֆատները քիչ լուծելի են։ Դիհիդրոֆոսֆատները և հիդրոֆոսֆատները կարող են փոխակերպվել հետևյալ ուրվագրով։
Карапетьянц, Михаил Христофорович|Карапетьянц М. Х. Дракин С. И. Общая и неорганическая химия. М.։ Химия1994
Блум У. Адгезивные системы обзор и сравнение// Дент. Арт.- 2003,№ 2.-С.5-11.
Давыдова А. В. Характеристика адгезивных систем// Материалы научно-практической конференции «Новые технологии в стоматологии».- Ростов на Дону, 2004.-С.45-46