Ֆեոդոր Վոլկով
|
---|
| Ծնվել է | փետրվարի 9 (20), 1729[1][2] |
---|
Ծննդավայր | Կոստրոմա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][2][3] |
---|
Մահացել է | ապրիլի 4 (15), 1763[1][2] (34 տարեկան) |
---|
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] կամ Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] |
---|
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
---|
Կրթություն | Սլավոնա-հունա-լատինական ակադեմիա |
---|
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, բանաստեղծ, թատերական ռեժիսոր, դրամատուրգ, երաժիշտ և նկարիչ |
---|
Աշխատավայր | Ալեքսանդրինյան թատրոն |
---|
Fyodor Volkov Վիքիպահեստում |
Ֆեոդոր Գրիգորևիչ Վոլկով (փետրվարի 9 (20), 1729[1][2], Կոստրոմա, Մոսկվայի մարզ, Ռուսական կայսրություն[1][2][3] - ապրիլի 4 (15), 1763[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] և Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3]), ռուս դերասան և թատերական գործիչ։ Ռուսական առաջին մշտական թատրոնի ստեղծողը, «ռուսական թատրոնի հայրը» (Վ․ Բելինսկի)։
Յարոսլավլում 1750 թվականին կազմակերպել է հանրային թատրոն, ուր խաղացել են հետագայում ճանաչված դերասաններ՝ Ի․ Ա․ Դմիտրևսկին, 0ա․ Դ․ Շումսկին և ուրիշներ։ 1752 թվականին Վոլկովի թատերախումբը հրավիրվել է Պետերբուրգ, սակայն բնույթով ժողովրդական թատրոնը չի բավարարել պալատի պահանջները և արձակվել է։ 1756 թվականին հրապարակվել է հրամանագիր պետական ռուսական թատրոն հիմնադրելու մասին, տնօրեն է նշանակվել Ա․ Պ․ Սումարոկովը, որին օգնել է Վոլկովը և 1761 թվականից փոխարինել նրան։ Վոլկով այն դարձրել է ազգային նշանակության հանրային պրոֆեսիոնալ թատրոն, եղել նրա առաջին ողբերգակը։ Դերերից են՝ Օսկոլդ, Խորև, Տրուվոր (Սումարոկովի «Սեմիրա», «Խորև», «Սինավ և Տրուվոր»), Համլետ (ըստ Շեքսպիրի «Համլետ»-ի Սումարոկովի մշակման)։ Վոլկովը եղել է բուռն խառնվածքի դերասան, կլասիցիզմի կանոններին չի հետևել, մեծ հաջողությամբ խաղացել է նաև կատակերգություններում։ Նրա առաջադիմական գործունեությունը բարձր են գնահատել Դ․ Ի․ Ֆոնվիզինը և Ն․ Ի․ Նովիկովը, Գ․ Ռ․ Դերժավինը, իսկ Բելինսկին նրան անվանել է «հասարակական կյանքի շարժիչ» և անունը դասել Մ․ Վ․ Լոմոնոսովի կողքին։ 1911 թվականից Յարոսլյսվլի թատրոնը կոչվում է Վոլկովի անունով։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Баранская Н. В. Волков // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 М. М. Волков, Федор Григорьевич (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VII. — С. 37—38.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ф. Волков (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 259.
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 489)։
|
|