01-99
«01-99», 1959 թվականին Հայֆիլմում նկարահանված կարճամետրաժ կատակերգական ֆիլմ, Մհեր Մկրտչյանի գլխավոր դերակատարմամբ։ ՍյուժեՖիլմում իրադարձությունները ծավալվում են գլխավոր հերոս Գարսևանի շուրջը, որը պետք է բրիգադիր Սիսակի հանձնած գինու տակառիկը փոխանցի ոմն Պողոսի, որին նա դեմքով չի ճանաչում, սակայն գիտի նրա հեռախոսահամարը՝ 01-99։ Ճանապարհին, սակայն, չդիմանալով գինու գայթակղությանը՝ Գարսևանը տակառիկից գինի է խմում, ինչի հետևանքով հարբելով՝ ուշաթափված ընկնում է ճանապարհի եզրին։ Պատահական անցորդներից մեկը նրան վերցնում է ճանապարհից իր ավտոմեքենայով, իսկ Գարսևանը կիսասթափ վիճակում ասում է 01-99 բառերը։ Մեքենայի վարորդը մտածում է, որ նրան վրաերթի են ենթարկել, և դա էլ մեքենայի պետհամարանիշն է, և նրան տանում է հիվանդանոց, որտեղից նրանց ուղեկցում են պետավտոտեսչություն։ Դերերում
Ստեղծագործական խումբ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|