A-ն շրջանի մեջA-ն շրջանի մեջ կամ Լատինական A-ն շրջանի մեջ (Ⓐ, ⓐ),, տպագրական խորհրդանշան, որը լայնորեն օգտագործվում է անարխիստների և նրանց համակիրների, նրանց գաղափարները կիսողների կողմից։ 21-րդ դարի սկզբներին համարվում էր ԱՄՆ-ի երրորդ բանակի խորհրդանշանը։ Այն իրենից ներկայացնում է լատինատառ A, որը կաղապարված է շրջանագծի մեջ։ Ներկայումս այն դիտարկվում է որպես անարխիզմի խորհրդանշաններից մեկը։ Գրող և փիլիսոփա Պիտեր Մարշալը նշում է, որ նշանը խորհրդանշում է հետևյալ ասացվածքը՝ «Անարխիան կարգապահություն է» (անգլ.՝ Anarchy is Order, գերմ.՝ Anarchie ist Ordnung և այլն)[1]։ Անարխիստական մշակութային խորհրդանշանները փոփ մշակույթում սկսել են գերակշռել 21-րդ դարասկզբից՝ մրցակցելով հակագլոբալացման շարժման հետ[2]։ Պանկական ենթամշակույթը նույնպես սերտ առնչություն ունի անարխիստական խորհրդանշանների հետ[3]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|