A Beautiful Lie
«A Beautiful Lie», ամերիկյան ալտերնատիվ 30 Seconds To Mars խմբի A Beautiful Lie ալբոմի չորրորդ սինգլը։ Թողարկման պատմություն2007 թվականի մայիսի 2-ին 30 Seconds To Mars-ի պաշտոնական կայքում հայտարարվեց a Beautiful Lie ալբոմի չորրորդ սինգլի թողարկման մասին, սակայն խումբն իր երկրպագուներին տրամադրեց երգի ընտրության հնարավորություն, քանի որ իրենք՝ երաժիշտները, չկարողացան կողմնորոշվել «A Beautiful Lie»-ի և «The Fantasy»-ի միջև ընտրության հարցում. երկու երգն էլ պարունակում էին խմբի համար կարևոր գաղափարներ, որոնք նրանք կցանկանային հասցնել լսարանին[1]։ Սինգլը լույս չի տեսել աշխարհի բոլոր երկրներում, սակայն այն բավական հաջող է եղել և զբաղեցրել է 37-րդ հորիզոնականը U.S. Modern Rock charts-ում։ ՏեսահոլովակEMI Japan-ի տեղեկատվության համաձայն՝ սկզբում «A Beautiful Lie» տեսահոլովակը պետք է նկարահանվեր Ալյասկայում և Հյուսիսային բևեռում, սակայն նկարահանումներն անցկացվել են Գրենլանդիայում 2007 թվականի օգոստոսին։ Ջարեդ Լետոն հայտարարել է, որ տեսահոլովակը «էկոլոգիապես մաքուր» է, իսկ վաճառքից ստացված եկամուտները փոխանցվել են բնապահպանական բարեգործական հիմնադրամին։ Տեսահոլովակը բաղկացած է Գրենլանդիայի բնանկարների և այսբերգի գագաթին երգ կատարող խմբի տեսարաններից այսբերգի տեսահոլովակի ոճաբանությունը հիշեցնում է վավերագրական ֆիլմ՝ ուշադրություն հրավիրելով գլոբալ տաքացման խնդ8in[2]: Տեսանյութը պարունակում է նաև շրջակա միջավայրի արտանետումների թաքնված կադրեր, մահացած կենդանիների և սպիտակ խաչերի գերեզմանների տեսարաններ։ Ռեժիսոր Է դարձել Ջարեդ Լետոն (մանկական գրքի բնույթի՝ Անգակոկ Պանիպակ կեղծանունով) Հունվարի 28-ին տեսանյութը հայտնվել է MySpace-ում, իսկ ավելի ուշ՝ MTV-ում։ Կոմպոզիցիաների ցանկ
Չարթեր
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|