A Year Without Rain (հայերեն՝ Առանց անձրևի տարի), Սելենա Գոմեսի մասնակցությամբ Selena Gomez & the Scene նախագծի երկրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ալբոմի աշխատանքներին մասնակցել են Քեթի Փերրին և RedOne-ն։ «A Year Without Rain»-ի ստեղծագործությունները վերաբերում են դենսհոլլի և տեխնոյի տարրերով դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերին։ «A Year Without Rain»-ը առաջնաելութ է ունեցել ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականում։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 66.000 օրինակ[1]։
Ստեղծման պատմություն
2010 թվականի փետրվարին MTV News-ին տված հարցազրույցում Սելենա Գոմեսը հայտարարել էր. «Այն [ալբոմը] մի փոքր այլ է՝ ավելի մեծահասակ և դրանում կա ռեգգիի հնչեղություն»[2]։ Գոմեսը նաև հավելել է, որ ինքը որոշել է չդառնալ երգերի հիմնական հեղինակը՝ իր վրա չափազանց մեծ պատասխանատվություն չվերցնելու համար[2]։ Նույն հարցազրույցում Սելենան հայտարարել է, որ շահագրգռված է աշխատել պրոդյուսերներ Անտոն Արմաթի, Թիմ Ջեյմսի և Dr. Luke-ի հետ[2]։
... այս բոլոր երգերը այն մասին են, թե ինչի միջով եմ անցել ես ինքս, և այդ պատճառով ես հավաքել եմ այդ ամենը միասին.- Սելենա Գոմես[2]
Բնօրինակ տեքստ(անգլ.)
...all of those songs are things that I went through, and that's why I put that all together.
Digital Spy-ի համար տված հարցազրույցում Գոմեսը հայտարարել է, որ չի ցանկանում ևս մեկ սինգլ թողարկել նախորդ «Kiss & Tell» ալբոմից և ակնկալում է աշխատել նոր ալբոմի վրա, որը ընդհանրապես նման չի լինի նախորդին[3]։
Գոմեսի խոսքերով ալբոմի վերնագրի համար ընտրվել է առաջին երգի անվանումը, որը ձայնագրվել է իր համար. երգչուհին որոշել է, որ այս ստեղծագործությունը պետք է դառնա հիմնարար և հավելել է, որ ալբոմում երգերի կարգը շատ կարևոր է[4]։ Երգչուհին նաև բացատրել է, որ ալբոմի երգերի մեծ մասի համար ոգեշնչման աղբյուր են դարձել խմբի երկրպագուները[4], ինչպես նաև այն, որ պարային երաժշտությունն ու տեխնոն հանդիսանում են ստեղծագործությունների ժանրային հիմքը[4]։ Գոմեսը բացատրել է, որ կցանկանա ինչ-որ բան ստեղծել «իմաստով և մեղեդիով և ավելի ուժեղ տեքստով»[5]։ Ալբոմի տեխնո ուղղվածության վրա ազդել է խմբի նախորդ հիթի՝ «Naturally»-ի հաջողությունը[5]։
2010 թվականի հուլիսին Գոմեսը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ ալբոմում ընդգրկվելու է Քեթի Փերրիի հեղինակած ստեղծագործությունը. Փերրին նրա համար ձայնագրել է նաև բեք վոկալի պարտիան[6]։ 2010 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվել է ալբոմի ստեղծագործությունների ցանկը[7]։
Կառուցվածք
Ալբոմում գերակշռում են դանս փոփ և էլեկտրոփոփ ժանրերի առանձնահատկությունները, կա նաև եվրոդենսի, ռեգգի և դենսհոլի հնչեղություն[8]։ Երգերի մեծ մասում առկա են ձայնի վրա կիրառվող էլեկտրոնային էֆեկտներ[8]։ Երգերի տեքստերը հիմնականում շոշափում են սիրո, ազատության և կյանքի ուրախության թեմաները[5]։
Քննադատություն
Ալբոմը հիմնականում դրական է ընդունվել։ Billboard ամսագիրը համարել է, որ երաժշտական բաղադրիչը շատ ավելի ուժեղ է լիրիկականից։ The Washington Post-ը գրել է, որ ալբոմը ավելի լավն է, քան նախորդ «Kiss & Tell»-ը, և Գոմեսին անվանել է «Քեթի Փերրիի ավելի երիտասարդ տարբերակ»[8]։ About.com-ը նույնպես հակված էր երկրորդ ալբոմի օգտին առաջինի համեմատ՝ նշելով, որ անցած տարվա ընթացքում Selena Gomez & Scene նախագիծը երաժշտական էվոլյուցիայի է ենթարկվել. «A Year With Rain»-ը լավ պատրաստված և հաճելի փոփ ալբոմ է[9]։
Սինգլ
«Round & Round» ալբոմի առաջին սինգլը թողարկվել է 2010 թվականի հունիսի 22-ին[10] և երաժշտական քննադատների կողմից ստացել է դրական արձագանքներ[11][12]։ Նա Billboard Hot 100 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 24-րդ հորիզոնականում և տեղ է զբաղեցրել եվրոպական երկրների հիթ-շքերթներում[13]։
Երկրորդ սինգլը դարձել է նույնանուն «A Year Without Rain» ստեղծագործությունը։ Սինգլը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 7-ին[14]։ Այն ԱՄՆ-ում առաջնաելույթ է ունեցել 35-րդ, իսկ Կանադայում՝ 37-րդ հորիզոնականում[13]։
Kevin Rudolf, Andrew Bolooki, Fefe Dobson, Jeff Halavacs, Jacob Kasher
Rudolf, Bolooki, Halavacs
3:06
2.
«A Year Without Rain»
Lindy Robbins, Toby Gad
Gad
3:54
3.
«Rock God»
Katy Perry, Priese Prince LaMont Board, Victoria Jane Horn
Rock Mafia
3:08
4.
«Off the Chain»
Tim James, Antonina Armato, Devrim Karaoglu
Rock Mafia
4:03
5.
«Summer's Not Hot»
Armato, James, Nadir Khayat
Rock Mafia, RedOne
3:05
6.
«Intuition» (featuring Eric Bellinger)
Gad, Eric Bellinger, Robbins
Gad
2:59
7.
«Spotlight»
Peer Åström, Shelly Peiken, Adam Anders, Nikki Hassman
Åström, Anders
3:31
8.
«Ghost of You»
Peiken, Jonas Jeberg, Rasmus Seebach
Jeberg
3:23
9.
«Sick of You»
Matt Squire, Lucas Banker
Squire
3:23
10.
«Live Like There's No Tomorrow»
Matt Bronleewe, Nicky Chinn, Andrew Fromm, Meghan Kabir
Superspy
4:07
Deluxe edition (բոնուս երգեր)
#
Անվանում
Հեղինակ(ներ)
Տևողություն
11.
«Round & Round» (Dave Audé Radio Remix)
Rudolf, Bolooki, Dobson, Halavacs, Kasher
3:33
12.
«A Year Without Rain» (EK's Future Classic Remix Radio Edit)
Gad, Robbins
4:05
13.
«A Year Without Rain» (испанская версия)
Edgar Cortazar, Gad, Mark Portmann, Robbins
3:30
Deluxe edition DVD
#
Անվանում
Տևողություն
1.
«Girl Meets World» (extended edition)
2.
«Girl on Film» (behind the scenes at the photo shoot)
3.
«A Year Without Rain Video Shoot» (behind the scenes)
4.
«Round & Round» (видеоклип)
5.
«Naturally» (видеоклип)
Դիրքեր հիթ-շքերթներում
«A Year Without Rain»-ը Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 4-րդ հորիզոնականում, առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է ավելի քան 66.000 օրինակ, այսպիսով, ալբոմը դարձել է ավելի հաջողակ, քան «Kiss & Tell»-ը[15]։