Once Upon a Christmas
Once Upon a Christmas (անգլ. թարգմանաբար՝ «Մի անգամ Սուրբ ծննդին»), ամերիկացի կատարողներ Քենի Ռոջերսի ու Դոլլի Փարթոնի համատեղ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 1984 թվականին RCA Victor լեյբլում։ Ալբոմի պրոդյուսերներ դարձան Ռոջերսն ու Դեվիդ Ֆոսթերը։ Ռոջերսի համար այն արդեն երկրորդ սուրբծննդյան ալբոմն էր, իսկ Դոլլի համար՝ առաջինը։ Ալբոմի թողարկումը ուղեկցվում էր հեռուստատեսային «Kenny & Dolly: A Christmas to Remember» հատուկ թողարկումով, որը ցուցադրվել է CBS հեռուստաալիքով։ 1989 թվականին ԱՄՆ-ում ալբոմը կրկնակի դարձավ պլատինե։ ՆախապատմությունՌոջերսն ու Փարթոնը առաջին անգամ աշխատել են 1976 թվականին, երբ Ռոջերսը հյուր էր գնացել Փարթոնի «Դոլլի» ժամանցային շոուին։ Զույգը 1983 թվականին կրկին աշխատել է միասին Ռոջերսի «Islands in the Stream» սինգլի վրա, որը դարձավ համար 1 հիթ։ Ռոջերսը կապ հաստատեց Փարթոնի հետ 1983 թվականի վերջին, որպեսզի իմանա՝ նրան կհետաքրքրի արդյոք սուրբծննդյան համատեղ ալբոմ ստեղծելը։ Խիտ ժամանակացույցի պատճառով ձայնագրությունն իրականացվեց միայն 1984 թվականի օգոստոսին։ Համաձայն Billboard-ի հոդվածի՝ ալբոմը ավարտված էր, և տեղեկությունը կայացավ սեպտեմբերի վերջին[1]։ Cashbox ամսագրի համարներից մեկում Ռոջերսն ալբոմի մասին ասել է․ «Ես ծնվել եմ բապտիստական ընտանիքում և միշտ մտածել եմ Սուրբ ծննդյան մասին որպես յուրահատուկ ժամանակի, երբ մի ողջ տարի իրարից հեռու ապրող ընտանիքի անդամները կարող են վերամիավորվել։ Ինչ-որ յուրահատուկ բան է կատարվում և այն ժամանակ, երբ մենք Դոլլի հետ հավաքվում ենք միասին»։ Փարթոնն ասել է․ «Սա առաջին սուրբծննդյան ալբոմն է, որը ես երբևէ ձայնագրել եմ, այդ իսկ պատճառով, երբ Քեննին զանգահարեց ինձ այդ գաղափարով, ես կառչեցի դրանից։ Քեննին և ես սիրում ենք միասին երգել․ ես կարծում եմ, որ մեր ձայների խառնուրդը ստեղծում է իրական էլեկտրականություն, որը լսվում է ձայնագրությունում։ Նրա ևս ունի Սանտա Կլաուսի իրական ոգին։ Նա աշխատում է ուրախ և իրերին մոտենում է այնպես, ինչպես ես՝ վայելելով իրեն շրջապատող մարդկանց»[2]։ Թողարկում և առաջխաղացումԱլբոմը թողարկվել է 1984 թվականի հոկտեմբերի 29-ին LP, CD և կասետա ձևաչափով։ Ռոջերսն ու Փարթոնը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել «Kenny & Dolly: A Christmas to Remember» հատուկ թողարկմանը, որը եթեր է դուրս եկել 1984 թվականի դեկտեմբերի 2-ին CBS հեռուստաալիքով։ Բոբ Ջիրալդին դրեց ալբոմի բոլոր տասը ելույթները։ Հեռուստատեսային հատուկ թողարկումը դիտել է 30 միլիոն մարդ[3]։ Հատուկ թողարկմանը հաջորդող «Christmas Without You» ելույթի տեսաձայնագրությունը թողարկվել է երաժշտական հեռուստաալիքներով[3]։ 1984 թվականի նոյեմբերին միաժամանակ թողարկվեցին երեք սինգլներ՝ «The Greatest Gift of All» (դուետ), «Medley: Winter Wonderland / Sleigh Ride» (սոլո Դոլլի Փարթոն) и «The Christmas Song» (սոլո Քենի Ռոջերս)[4][5]։ «The Greatest Gift of All» Billboard Adult Contemporary չարթում հասավ 40-րդ հորիզորանակ։ Այն հասավ նաև Hot Country Singles չարթում 53-րդ, իսկ Billboard Hot 100 չարթում՝ 81-րդ հորիզոնակը։ «Medley: Winter Wonderland / Sleigh Ride» մենակատարային երգը թողրակման ժամանակ չհայտնվեց չարթերում, սակայն ընդգրկվեց Hot Country Songs չարթում 1999 թվականին։ «Christmas Without You» Եվրոպայում թողարկվել է որպես սինգլ 1984 թվականի նոյեմբերին և UK Singles Chart հասել է 88-րդ տեղը[6]։ Այն ԱՄՆ որպես սինգլ թողարկվել է 1985 թվականի նոյեմբերին, սակայն չարթերում չի հայտնվել[7][8]։ Հինգերորդ «I Believe in Santa Claus» սինգլը ԱՄՆ թողարկվել է 1987 թվականի նոյեմբերին[9]։ Կոմերցիոն ընդունելությունԱլբոմը դեբյուտել է Billboard Top Country Albums չարթում 19-րդ համարի ներքո 1984 թվականի դեկտեմբերի 15-ին։ Այն իր հաջողության գագաթբակետին է հասել 1985 թվականի հունվարի 12-ին 12-րդ համարի ներքո[10]։ Ըստ 2019 թվականի դեկտեմբերի իրադրության՝ չարթում ալբոմը անց է կացրել ընդհանուր դժվարության 35 շաբաթ։ Ալբոմը հասավ նաև ինչպես Billboard 200 չարթում 31-րդ հորիզոնականը[11], այնպես կանադական չարթում[12]։ Ալբոմը հաջողություն է ունեցել նաև եվրոպական երկրներում՝ նորվեգական ալբոմային չարթում հասնելով 33-րդ[13], հոլանդական չարթում՝ 37-րդ[14] և շվեդական չարթում՝ 40-րդ հորիզոնականներին[15]։ 1984 թվականի դեկտեմբերի 3-ին RIAA կողմից ալբոմն ստացել է ոսկե և պլատինե հավաստագրեր և 1989 թվականի հոկտեմբերի 25-ին երկու անգամ պլատինե սերտիֆիկացվել է երկու միլիոն վաճառված օրինակների համար[16]։ Ալբոմը Music Canada կողմից ստացել է նաև ոսկե և պլատինե հավաստագրեր։ Իր հինգերորդ պլատինը ստացել է 1988 թվականի ապրիլի 13-ին 500000 օրինակից ավել վաճառքի համար[17]։ Ինչպես նաև ձայներիզը 1985 թվականին Կանադայում դարձավ ամենավաճառվող երկրի ալբոմը, որի համար արժանացավ Canadian Country Music Association պարգևը[18] Վերաթողարկում1997 թվականին ալբոմը վերահրապարակվեց BMG Special Products լեյբլում փոփոխված թրեք-ցանկով։ Երգերի հաջորդականությունը թեթև փոխված էր, իսկ Ռոջերսի երկու սոլո կատարումներ չէին ընդգրկվել («The Christmas Song» и «Silent Night»)։ Ավելի շուտէ՝ 1982 թվականին ավելացվեց Փարթոնի «Hard Candy Christmas» ձայնագրությունը, որը ներառվեց «Տեխասում ամենահաճելի բորդելը» ֆիլմի սաունդթրեքում։ Կոմպոզիցիաների ցանկ
Չարթեր
Հավաստագրեր և վաճառք
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|