Լաս ԿրուսեսԼաս Կրուսես (Las Cruses), քաղաք ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում, Նյու Մեքսիկո նահանգի Դոնյա Անա շրջանի վարչական կենտրոն։ Նահանգի՝ բնակչության թվաքանակով երկրորդ մեծ քաղաքն է։
Ընդհանուր տեղեկություններԼաս Կրուսեսը Մեսիլլայի բերքառատ հովտի աշխարհագրական և տնտեսական կենտրոնն է։ Հովիտը գտնվում է Ռիո Գրանդե գետի ողողադաշտում, որը ձգվում է Նյու Մեքսիկոյի Հաթչից մինչև Տեխասի Էլ Պասոն։ Լաս Կրուսեսում է գտնվում Նյու Մեքսիկոյի Համալսարանը։ Քաղաքում հիմնական գործատուն համարվում է դաշնային կառավարությունը, մասնավորապես՝ ԱՄՆ բանակի Ուայթ Սենդս հրթիռային հրաձգարանը և Ուայթ Սենդս փորձարարական կայանը։ Քաղաքից 70 կմ դեպի հյուսիս տեղակայված է Ամերիկա մասնավոր տիեզերակայանը, որից իրականացրել է մի քանի մերձուղեծրային թռիչքներ։ Լաս Կրուսեսում է տեղակայված նաև Virgin Galactic մասնավոր ընկերության կենտրոնական գրասենյակը.վերջինս նախատեսում է իրականացնել ուղեծրային տուրիստական թռիչքներ[3].: ՊատմությունՄինչ եվրոպացիների հայտնվելը քաղաքի տարածքը բնակեցված էր մանսո ցեղախմբի հնդկացիներով։ 1598 թվականին Խուան Օնյատեն Ռիո Գրանդեից հյուսիս գտնվող տարածքները հայտարարեց Նոր Իսպանիայի սեփականությունը և սկսվեց այդ տարածքների զավթումը իսպանացիների կողմից։ 1821 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրվեց Մեքսիկայի անկախության հռչակագիրը և 1821 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Իսպանիայի տարածքների սեփականությունն անցավ Առաջին Մեքսիկական կայսրությանը։ Այնուհետ տվյալ տարածքների իրավունքները անցան 1836 թվականին ինքորոշված Տեխասի Հանրապետությանը։ 1845 թվականին այն բռնակցվեց ԱՄՆ-ին, իսկ ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտին Գվադելուպա-Իդալգո համաձայնագրի շրջանակներում այն վերջնականապես ճանաչվեց ԱՄՆ-ի սեփականությունը։ 1849 թվականին հիմնվեց Լաս Կրուսես բնակավայրը, որը քաղաքի կարգավիճակ ստացավ 1907 թվականին։ ԱշխարհագրությունԼաս Կրուսեսի միջին բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 1191 մ։ Համաձայն ԱՄՆ Չափագրումների բյուրոյի տվյալների՝ Լաս Կրուսեսն ունի 198, 5 կմ2 տարածք, որից ցամաքը զբաղեցնում է 198, 1 կմ2, իսկ ջրային տարածությունները՝ 0, 4 կմ2[4]։ ԿլիմաՔաղաքի կլիման մերձարևադարձային անապատային տիպ է՝ մեղմ ձմեռներով և չոր ու շոգ ամառներով։ Հունվարի միջին ջերմաստիճանը +7 °C է, հուլիսինը՝ +27 °C. ԺողովրդագրությունՀամաձայն 2010 թվականի մարդահամարի տվյալների՝ Լաս Կրուսեսի բնակչությունը կազմում է 97 618 մարդ[5]։ Էթնիկ և ռասսայական պատկանելիությունն ունի հետևյալ կառուցվածքը.
Քույր քաղաքներՄեքսիկա Լերդո, Դուրանգո, Մեքսիկա Գերմանիա Նինբուրգ, Ստորին Սաքսոնիա, Գերմանիա Պատկերասրահ
Ծանոթագրություններ
|