Share to:

 

Կոչումներ

Զինվորական խաչ և այլ շքանշաններ (Մեծ Բրիտանիա)

Կոչում, անվանում, որը սահմանում և շնորհում են իրավասու կողմերը՝ պաշտոնապես վկայելով առանձին անձանց կամ խմբերի ծառայությունները, մասնագիտական, ծառայողական, գիտական կամ այլ որակավորումը։

Կոչումներ սահմանելու, շնորհելու կամ դրանցից զրկելու հետ կապված իրավունքների ու պարտականությունների կարգը սահմանվում է օրենքով կամ նորմատիվ այլ ակտերով։ Լինում են պատվավոր, գիտական, զինվորական, հատուկ, անհատական, սոցմրցության հաղթողի, տարբեր մրցանակների դափնեկիրների, սպորտային կոչումներ և այլն։ Դատախազության աշխատողներին տրվում են դասային աստիճաններ, իսկ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական աշխատողներին՝ դիվանագիտական աստիճաններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 595


Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya