Վիտամին H
Վիտամին H (Բիոտին)Վիտամին H-ը (բիոտին, B7) պատկանում է ջրալույծ վիտամինների խմբին։ Այն սպիտակ գույնի բյուրեղիկների տեսքով է, որոնք լուծվում են ջրում և օրգանական լուծիչներում։ Մասնակցում է ճարպաթթուների և գլիկոգենի սինթեզին։ Ոչնչանում է բարձր ջերմաստիճանի դեպքում։ Օրգանիզմի օրական պահանջը բիոտինի նկատմամբ կազմում է 30-80 մկգ։ Հղի կանանց դեպքում՝ 50-110 մկգ։ Վիտամին H-ի կենսաբանական դերը
Բիոտինի թերվիտամինոզ և հիպերվիտամինոզՕրգանիզմում բիոտինի անբավարար քանակության դեպքում արյան մեջ շաքարի և խոլեստերինի քանակը դառնում է անկայուն։ Կարող է առաջանալ անեմիա, ի հայտ է գալիս ընդհանուր թուլություն, ախորժակի կորուստ, դեպրեսիա։ Վիատմին H-ի անբավարարության նշաններ են մազաթափությունը, չոր մաշկը, ճարպակալումը։ Այս զարմանահրաշ վիտամինի հիպերվիտամինոզը չի առաջացնում որևէ խնդիր։ Բիոտինի քանակը տարբեր մթերքներումԲիոտին պարունակվում է բոլոր այն մթերքներում, որոնք օգտագործում ենք։
Բիոտինի յուրացման խանգարումներըՁվի սպիտակուցում պարունակվում է ավիդին, որը խանգարում է բիոտինի յուրացմանը։ Հակաբիոտիկները և ալկոհոլը նույնպես խանգարում են բիոտինի սինթեզին և ներծծմանը։ Վիտամին H-ի ակտիվությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում համատեղել այն մագնեզիումի հետ։ Ծանոթագրություններ |