Ալեքսանդր Բոյարսկի
Ալեքսանդր Բոյարսկի (հուլիսի 10, 1938, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 8, 1980, Ոսկե Ավազներ, Վառնա, Վարնայի մարզ, Բուլղարիա), խորհրդային, ռուս և լատվիացի թատրոնի դերասան։ ԿենսագրությունԱլեքսանդր Բոյարսկին ծնվել է 1938 թվականի հուլիսի 10-ին Լենինգրադում, Սերգեյ և Էլգա Բոյարսկիների դերասանական ընտանիքում։ Ծնողների ամուսնալուծությունից հետո շարունակել է ապրել մոր հետ։ Ռուս դերասան Միխայիլ Բոյարսկու հարազատ ավագ եղբայրն է)։ 1947 թվականից մոր հետ միասին ապրել է Լիտվայում։ Ավարտել է Ելգավայի միջնակարգ դպրոցը (1956) և Լենինգրադի Ա. Ն. Օստրովսկու անվան թատերական ինստիտուտը(1961)[1]։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Իգոր Վլադիմիրովի մոտ՝ Լենսովետի անվան թատրոնում։ Այնուհետև տեղափոխվել է Ալ. Պուշկինի անվան ռուսական պետական ակադեմիական դրամայի թատրոնը (Ալեքսանդրինսկի թատրոն)։ 1964 թվականից եղել է Ռիգայի ռուսական դրամատիկական թատրոնի թատերախմբի դերասան։ Նկարահանվել է Ռիգայի կինոստուդիայի, «Լենֆիլմի» և մի քանի այլ ստուդիաների ֆիլմերի փոքր և էպիզոդիկ դերերում։ Զոհվել է 1980 թվականի սեպտեմբերի 8-ին դժբախտ պատահարից, Բուլղարիայի Ոսկե ավազներում, թատերական շրջագայության ժամանակ։ Հուղարկավորված է Ռիգայում Լեսնոյե գերեզմանատանը։ ԸնտանիքԱմուսնացած է եղել Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Օլգա Ռազումսկայայի հետ։ Դուստրը Էլգա Բոյարսկայան է (1977)։
Դերերը թատրոնումՌիգայի ռուսական դրամատիկական թատրոն
Ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ |