Ամդերմա
Ամդերմա (ռուս.՝ Амдерма), գյուղ (1936-2004 թվականները՝ քաղաքատիպ ավան, 2004 թվականի դեկտեմբերի 23-ից՝ գյուղական բնակավայր) Ռուսաստանի Նենեցյան ինքնավար օկրուգի Զապոլյարնի շրջանի կազմում։ Հիմնադրվել է 1933 թվականին։ Գտնվում է սահմանային գոտում։ Անվան ծագումնաբանությունԳյուղի անվանումը նենեցերեն լեզվից թարգմանաբար նշանակում է «ծովափղերի մակաղատեղ»։ ԱշխարհագրությունԱմդերմա գյուղը գտնվում է Կարմիր ծովի ափին, Յուգորսկի շար նեղուցից դեպի արևելք։ Մինչև օկրուգի կենտրոն՝ Նարյան Մար քաղաքը հեռավորությունը կազմում է 420 կմ։ Մոտակա երկաթուղային կայարանը գտնվում է 270 կմ հեռավորության վրա, Վորկուտա քաղաքում։ Գյուղը գտնվում է Հյուսիսային բևեռային շրջանից դուրս, Ռուսաստանի եվրոպական հատվածում։ Բևեռային ցերեկը տևում է մայիսի 20-ից մինչև հուլիսի 30-ը, բևեռային գիշերը՝ նոյեմբերի 27-ից մինչև հունվարի 16-ը։ Գյուղից ոչ հեռու հոսում է Ամդերմա գետը։ ԿլիմաԿլիման արկտիկական է, ձմեռը մի քիչ մեղմացնում է Կարմիր ծովը, միևնույն ժամանակ այստեղ լինում են -40 °C սառնամանիքներ, հաճախ այստեղ ներթափանցում են ատլանտյան օդային զանգվածներ, որոնք ձմռան ամիսներին հալոցքներ են բերում։ Ամառը հով է, շոգ եղանակներ երբեմն են լինում, ձմեռը միջինում տևում է սեպտեմբերի վերջից – հոկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը – կեսերը։ ԲնակչությունԲնակչությունը 2015[2] թվականին գրանցված տվյալներով կազմում էր 562 մարդ։
ՏնտեսությունԳյուղում գործում է ծովային նավահանգիստ և օդանավակայան, ինչպես նաև «Ամդերմասերվիս» մունիցիպալ ունիտար հաստատությունը։ ԾանոթագրություններԱրտաքին հղումներ
|