Առանց հանցանշանի
«Առանց հանցանշանի» (երբեմն՝ «Առանց պատճառի», անգլ.՝ Without A Clue), կինոնկար։ Պարոդիա կամ կինոֆարս Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վատսոնի մասին։ ՍյուժեԸստ այս ֆիլմի սյուժեի՝ ոչ մի Շերլոկ Հոլմս էլ գոյություն չունի, իսկ հանցագործությունները բացահայտում է հենց Բժիշկ Վատսոնը։ Շերլոկ Հոլմսի մասին պատմությունները նա գրում է, որպեսզի նրան ընդունեն համալսարան ուսուցանելու, համարելով, որ այնտեղ չեն ընդունի նրա դեդուկտիվ հոբբին։ Վատսոնն այդպես էլ պաշտոն չի ստանում, բայց Հոլմսը դառնում է հանրաճանաչ, և Վատսոնին խնդրում են ներկայացնել հերոսին։ Խուզարկուի դերի ներկայացման համար Բժիշկ Վատսոնը վարձում է դերասան Ռեջինալդ Քինքեյդին։ Հոլմսին և Վատսոնին հաջողվում է կանխել Բրիտանական թանգարանի գողությունը։ Հանցագործները հանձնված են բրիտանական ոստիկանությանը, իսկ Վատսոնն արդեն վաղուց հոգնել է դերասան-ալկոհոլիկ լինելուց, և նա դուրս է հանում Քինքեյդին։ Շուտով նա նրան ետ է վերադարձնում, քանի որ Բրիտանիայի դրամ կտրելու հիմնարկը պատրաստ է Շերլոկ Հոլմսի հետ բացահայտել ևս մեկ խորհրդավոր քրեական գործ։ Անհայտացել էր կլիշեն, որով տպում էին 5 ֆունտանոց թղթադրամները։ Սկանդալը սպառնում է տապալել երկրի տնտեսությունը։ Վատսոնին հաջողվում է իմանալ, որ հանցագործության ետևում կանգնած է նրա հակառակորդը՝ պրոֆեսոր Մորիարտին։ Մորիարտիի հետ փոխհրաձգության ժամանակ Վատսոնը մահանում է (այդպես են կարծում նրա ընկերները), և Հոլմսը ստիպված է լինում հետաքննությունը վերցնել իր ձեռքը։ Պարզվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և դերասանը կարող է գործը հասցնել իր հաջողակ ավարտին։ Դերերում
Հետաքրքիր փաստերՖիլմը ցուցադրվել է խորհրդային վարձույթով, կրկնօրինակումն իրականացրել էր Սոյուզմուլտֆիլմ կինոստուդիան 1989 թվականին։ Մայքլ Քեյնին կրկնօրինակել է Սերգեյ Մալիշեվսկիյը, Բեն Քինգսլիին՝ Արտյոմ Կարապետյանը։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|