Տիկին Հադսոն
Տիկին Հադսոն (անգլ.՝ Mrs. Hudson), Արթուր Կոնան Դոյլի ստեղծած գրական կերպար։ Բեյքեր Սթրիթում գտնվող 221Բ բնակարանի սեփականատիրուհին, որտեղ բնակվում են Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վաթսոնը։ ՊատմությունԿոնան Դոյլի գրքերում տիկին Հադսոնը երկրորդական կերպար է։ Նա բավականին կցկտուր է հիշատակվում, սակայն «The Adventure of the Naval Treaty» պատմվածքում ակնարկվում է նրա շոտլանդուհի լինելու մասին[1]։
Նա իրենից տան մաքրությունը պահպանող մի կնոջ է ներկայացնում և հաճախ պայքարում է այդ հարցով Շերլոկ Հոլմսի դեմ։ Վաթսոնը տիկին Հադսոնին նկարագրում է որպես լավ խոհարար։ Վաթսոնը գործնականում չի նկարագրում նրա արտաքինը և չի նշում նրա անունը։ Ֆիլմերի և հեռուստատեսությունների ադապտացիաներում, որպես կանոն, նկարագրվում է որպես տարեց կին, սակայն հազվադեպ նա ներկայանում է որպես երիտասարդ կին։ Օրինակ՝ «Մեծ խուզարկու Հոլմս» անիմե սերիալում նրա անունը «Մարիյա» է։ Ռուսական «Շերլոկ Հոլմս» սերիալում նա ստացել է «Մարտա» անունը։ Վաթսոնը՝ տիկին Հադոսնի և Հոլմսի հարաբերությունների մասին «Մահացող դետեկտիվը» պատմվածքում։
Տիկին Թյորներ«Սկանդալ Բոհեմիայում» պատմվածքում Հոլմսը ասում է՝ «Երբ տիկին Թյորները մատուցի ընթրիքը, ես ձեզ ամեն ինչ կբացատրեմ․․․»։ Համարվում է արդյոք «տիկին Թյորները» հրատարակչի/հեղինակի սխալի արդյունքը, ով «տիկին Հադսոնին» ի նկատի ուներ, կամ տիկին Թյորները համարվում է տիկին Հադսոնի ծառայողը, այս հարցերին կոնկրետ պատասխան չկա։ Տիկին Թյորների անունը կրկին հիշատակվում է «Շերլոկ Հոլմսի վերադարձը» ժողովածույի, «Դատարկ տուն» պատմվածքի բնօրինակ ձեռագրում, սակայն ջնջվել և փոփոխվել է Արթուր Դոյլի կողմից որպես տիկին Հադսոն։ Սա հաստատում է այն վարկածը, որ «տիկին Թյորներ» անունը հեղինակի սխալն էր։ «Շերլոկ» հեռուստասերիալում տիկին Թյորները տիկին Հադսոնի հարևանուհին է։ Ստեղծագործություններ
Կինոյում1939 թվականից մինչև 1946 թվականների ընթացքում Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածների մասին պատմող ֆիլմերում տիկին Հադսոնի դերը կատարել է Մերի Գորդոնը։ 2010-ականնների բրիտանական «Շերլոկ» հեռուստասերիալում տիկին Հադսոնի դերը կատարում է դերասանուհի Ունա Սթաբսը։ Տիկին Հադսոնի մասին հաղորդվում է՝ «Մարտա Լուիզա Հադսոնը (ծնված որպես Սիսոնս) այրի կին է, բուժումը չավարտած հարբեցող, նախկինում «էկզոտիկ պարուհի», չի վճարել վարկի 21 %-ը։ Թույլ տեղը մարիխուաննան է»։ Նաև հաղորդվում է, որ տիկին Հադսոնը որոշ ժամանակ առաջ իր ամուսնու մոտ քարտուղարուհի է աշխատել, ով նարկոկարտելի ղեկավար էր։ Ամերիկյան «Տարրական» հեռուստասերիալում տիկին Հադսոնը միախառնված է բժիշկ Վաթսոնի հետ՝ բժիշկ Ջոն Վաթսոնի տեսքով (Լյուսի Լյու)։ Ավելի ուշ, 19-րդ սերիայում հայտնվում է տիկին Հադսոնի կերպարը (Քենդիս Քեյն)։ Սիրեցյալի հետ կապված խնդիրների պատճառով նա կարճ ժամանակով Հոլմսի բնակարան է տեղափոխվում։ Այն բանից հետո, երբ Հադսոնը կարգի է բերում բնակարանը, Հոլմսը որոշում է նրան որպես աղախին ընդունել։ Այս տարբերակում տիկին Հադսոնը, ինչպես նաև նրա դերը կերտող դերասանուհին, տրանսսեքսուալ է։ Ի տարբերություն Կոնան Դոյլի պատմվածքների, տիկին Հադսոնի կերպարը բավականին նշանակալից դեր է խաղում սովետական «Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները» հեռուստասերիալում։ Այս հեռուստասերիալում տան տիրուհու դերը կերտում է Ռինա Զելյոնայան։
2013 թվականի ռուսական հեռուստասերիալում տիկին Հադսոնի դերը կերտում է Ինգեբորգա Դապկունայտեն։ Հետևաբար, այս հեռուստասերիալում տիկին Հադսոնը միջին տարիքի կին է։ Սերիալում նա բժիշկ Վաթսոնի սիրուհին է և Մերի Մորստերի նախատիպը (ըստ սյուժեի, Վաթսոնի պատմությունների մեծ մասը հորինված են)։ Ֆիլմագրություն
Մերի Գորդոն
Ռինա Զելյոնայա
Մարգրետ Ջոն
Ջերալդինա Ջեյմս
Ծանոթագրություններ
|