Բալահովիտի ռազմական պահեստների հրդեհԲալահովիտի ռազմական պահեստների հրդեհ, միջադեպ, որը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլի 8-ից 9-ը Հայաստանի Բալահովիտ բնակավայրում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստներում։ Միջադեպ1992 թվականի ապրիլի 8-ի գիշերը, ժամը 23.45-ի սահմաններում Երևանից 10 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բալահովիտ գյուղում տեղակայված 164-րդ մոտոհրաձգային դիվիզիայի պահեստներում բռնկվել է հրդեհ, իսկ մի քանի րոպե անց սկսել են պայթել ականները։ Ապրիլի 9-ի գիշերը ժամը 3-ին հեռուստատեսությամբ և ռադիոյով եթեր է հեռարձակվել արտակարգ թողարկում։ Իշխանությունները տեղեկացնում էին ստեղծված կացության և այն մասին, որ կառավարությանն առընթեր ձևավորվել է օպերատիվ շտաբ։ Բալահովիտի, Աբովյան քաղաքի և մերձակա բնակավայրերի բնակիչներին առաջարկվել է շտապ կարգով լքել իրենց տները։ Երևանի Արաբկիր և Սովետական շրջանների քաղաքացիներին ևս խորհուրդ է տրվել տեղափոխվել մայրաքաղաքի կենտրոն կամ կամ թաքնվել նկուղներում։ Բնակչությունը սկսել է տարհանվել դեպի Երևան[1]։ Առավոտյան ժամը 5-ին ելույթ է ունեցել Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանը, հերքել է այդ լուրերը` միաժամանակ տեղեկացնելով, որ մասնագետների գնահատմամբ պայթյունները կարող են շարունակվել ևս 27-30 ժամ։ Փրկարարական օգնությունՀայաստանի իշխանություններն անմիջապես կապ են հաստատել Մոսկվայի հետ։ Նրանք դիմել են Գենադի Բուրբուլիսին, ով այդ օրերին Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետն էր, և խնդրել օգնել տեխնիկայով, վառելիքով, մասնագետներով[2]։ Ապրիլի 9-ին 40 փրկարարներ ԻԼ-76 օդանավով վայրէջք են կատարել Երևանի ռազմական օդանավակայանում։ Նրանց հետ մեկտեղ ժամանել է հատուկ ջուր ցանող հարմարությունով՝ հրշեջ ԻԼ-76Պ օդանավը։ Փրկարարական խումբը ղեկավարել է «Ցենտրասպաս» ծառայության ղեկավար Անդրեյ Ռոժկովը[3]։ Վնասի չափ և փոխհատուցման պահանջԱյդ տարիներին Հայաստանի զինամթերքի ողջ պաշարը կենտրոնացված է եղել երեք հիմնական ռազմական պահեստներում։ Դրանց քանակությունը կազմել է շուրջ 500 վագոն։ Բալահովիտում ոչնչացել շուրջ 143 վագոն զինամթերք։ Այլ աղբյուրների վկայությամբ, 8 պահեստներից հօդս էին ցնդել 5-ը։ Պայթել էր 5000 НУРС տիպի ռեակտիվ, 30 հազար զենիթային, 10 հազար տանկային ական, հազարավոր հակատանկային ականներ ու փամփուշտներ։ Դրանց բեկորները տարածվել էին մինչև 7 կիլոմետր շառավղով։ Ավերվել էին մի քանի տներ, 10 կմ շառավղով հարվածի ալիքից փշրվել էին ապակիները, վիրավորվել էին տեղի 7 բնակիչ։ Աղետի վայրից ու շրջակա բնակավայրերից ընդհանուր առմամբ տարհանվել էր 300 հազար մարդ[3][4]։ Հայաստանի իշխանությունները Ռուսաստանին վնասների հատուցման հայց ներկայացրեցին` 1,7 միլիարդ ռուբլու չափով։ Պաշտոնական Երևանը պահանջել է, որ Ռուսաստանը Հայաստան ներկրի ճիշտ այնքան զինամթերք, որքան ոչնչացվել էր։ Ռուսական կողմը զինամփերք չի ուղարկել, թեև փոխհատուցել է վնասը[4]։ ՊատճառներՀրդեհի երկու վարկած է շահարկվել։ Ըստ առաջինի հայկական կողմը մեղադրել է ռուսներին։ Հայոց համազգային շարժումը հայտարարություն է տարածել, ուր ասվում էր, որ այդ խոշոր սադրանքը չէր կարող իրագործվել առանց Ռուսաստանի որոշ շրջանակների հրամանի և քաղաքական հովանավորչության։ Երկրորդ վարկածը առաջ են քաշել ռուսները՝ պնդելով, որ զինվորների հարձակման արդյունքում են հրդեհվել պահեստները, թեև հրդեհված 5 պահեստները գտնվել են իրարից հեռու, ունեցել են լուրջ հակահրդեհային պաշտպանություն և պատահական կրակոցներից հրդեհվելը քիչ հավանական է եղել։ Կասկածների առիթ է հանդիսացել նաև այն, որ դեպքից երկու օր առաջ հայկական կողմը զինամթերքը հայտարարել է Հայաստանի սեփականություն և ռուսական կողմին պարզ է դարձել, որ զինամթերքը Արցախյան ազատամարտին մասնակցող Հայաստանից զինամթերքը հանել հնարավոր չէ[3][4]։ Անդրկովկասի ռուսական զորամիավորման գլխավոր հրամանատար գեներալ Ֆեոդոր Ռեուտը առաջին վարկածի կողմնակից է եղել և գրել է.
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
|