Բենջամին Հարրիսոն
Բենջամին Հարրիսոն (անգլ.՝ Benjamin Harrison, օգոստոսի 20, 1833[2][3][4][…], Նորթ Բենդ[5] - մարտի 13, 1901[2][3][4][…], Ինդիանապոլիս, ԱՄՆ[5]), ԱՄՆ-ի 23-րդ նախագահը ( 1889-1893 թվականներ)։ ԱՄՆ-ի նախագահ Ուիլյամ Հենրի Հարրիսոնի թոռը։ ՄանկությունՀարրիսոնի նախնիները հոր կողմից առաջին ընտանիքն է Վիրջինյանիների տոհմում։ Բենջամին Հարրիսոնի տոհմը եկել է Ջեյմստաուն 1630 թվականին։ Բենջամին Հարրիսոն 6-րդը ծնվել է 1833 թվականի օգոստոսի 20-ին Նորթ-Բենդում։ Նա Ջոն Սքոտ Հարրիսոնի և Էլիզաբեթ Ռեյմսի 8 երեխաներից 2-րդն էր։ Բենջամինի պապիկը ԱՄՆ-ի 9-րդ նախագահն էր։ Հարրիսոնը 7 տարեկան էր, երբ նրա պապը դարձավ ԱՄՆ-ի նախագահը։ Իր երդման արարողությանը Բենջամինը չկարողացավ ներկա լինել։ ԿրթությունՆախնական կրթությունը Բենջամինն ստացել է դպրոցում, որը շատ մոտ էր նրանց տանը։ Ծնողները Հարրիսոնի համար գտան դաստիարակի, որի շնորհիվ նա 1847 թվականին ընդունվեց տնտեսագիտության քոլեջ Օգայոյում։ Բենջամինն այնտեղ սովորեց 2 տարի։ 1850 թվականին ընդունվեց Օքսֆորդ, 1852 թվականին արդեն ուներ բարձր կրթություն։ Քաղաքական կարիերանՄիայն 1865-1875 թվականներին ընդհանուր առմամբ խոսեց հասարակության հետ։ 1873 թվականից նորից սկսեց զբաղվել օրենքով։ Անտեսելով «Ֆոնդային փլուզումը» 1874 թվականին Հարրիսոնը Ինդիանապոլսում կառուցեց տուն։ Նա դրեց իր թեկնածությունը Հնդկաստանի նահանգապետի համար 1876 թվականին, բայց պարտվեց։ 1878 թվականին մահացավ սենատոր Օլիվեր Մորտոնը, և հասարակությունը առաջարկեց Հարրիսոնին նրա փոխարեն։ Հաջորդ տարի նախագահ Ռատերֆորդ Հեյսը Հարրիսոնին անդամակցեց Միսիսիպիի ծովային հանձնաժողովին։ 1888 թվականի նախագահական ընտրություններԹեկնածությունըԵրբ սկսվեցին նախագահական ընտրությունները հիմնական թեկնածուներն էին Բենջամին Հարրիսոնը, Ջոն Շերմանը, Չոնսի Դեպյուն, Ռասսել Ալջերը և Ուոլտեր Գրիշամը։ Նրանցից յուրաքանչյուրը ակտիվորեն մասնակցում էր նախագահական ընտրություններից առաջ կատարվող հավաքներին և ամեն կերպ ցանկանում էր սիրաշահել հասարակությանը։ Պայքարը հիմնականում ընթանում էր Ջոն Շերմանի և Բենջամին Հարրիսոնի միջև։ Տարաձայնություններն ընդհատվեցին, երբ արդեն պարզ դարձավ, որ նախագահ է ընտրվել Բենջամին Հարրիսոնը, իսկ փոխնախագահ ընտրվեց Լևի Մորտոնը։ Նախագահական տարիներըԵրդման արարողությունը1889 թվականի մարտի 4-ին գլխավոր դատավորը սկսեց Բենջամին Հարրիսոնի երդման արարողությունը։ Այդ օրը տեղատարափ սկսվեց և Բենջամինը հիշեց իր պապիկին՝ Ուիլյամ Հարրիսոնին այդ պատճառով նա խնդրեց չդադարեցնել արարողությունը։ Հարրիսոնը կարդաց երդմանակալությունը խեսքի կեսը, հենց այն մասը, որը կարդացել էր իր պապը։ Իր ելույթում նա անդրադարձել է վետերանների կենսաթոշակների բարձրացման հարցին։ Կատարված բարեփոխումներԸստ Հարրիսոնի գլխավոր խնդիրը քաղաքացիական ծառայության բարեփոխումներն էին։ Այս ծրագրում նա ապահաովում և աջակցում էր արժեքների համակարգին։ Այս ընթացքում նա ակտիվ քաղաքացիական ծառայություն մատուցածներին՝ Թեոդոր Ռուզվելտին և Հյու Թոմպսոնին անդամակցեց հանձնաժողովին, որը զբաղվում էր քաղաքացիական ծառայություններով, բայց նրանց աշխատանքը այնքան էլ արդյունավետ չէր։ Դատական նշանակումներԻր կառավարման տարիներին Բենջամին Հարրիսոնը նշանակեց 4 դատավորների ԱՄՆ-ի Գլխավոր դատարանում։ Նրանք էին.
Բացի Գլխավոր դատարանի դատավորներից Հարրիսոնը նշանակել էր նաև նահանգներում դատավորներ և 26 շրջաններում։ Մահը և հիշատակը1901 թվականի փետրվարին Հարրիսոնը հիվանդացավ գրիպով։ Նրանց փորձում էին բուժել ժամանակակից միջոցներով, սակայն նրա վիճակն էլ ավելի էր բարդանում։ Նա մահացավ իր տանը, երեքշաբթի օրը 1901 թվականի մարտի 13-ին 67 տարեկան հասակում։ Թաղված է Ինդիանապոլսում։ Իսկ նրա կողքին թաղված է Կերոլայնը՝ նրա կինը և դուստրը՝ Մերին։ Հիշատակը
Պատկերասրահ
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
|