Բթառիճ
Բթառիճ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Քեշիդաղ ձորի մուտքի մոտ, Մըր լեռան հարավային ստորոտին, Երզնկա քաղաքից 20 կմ հարավ-արևելք։ Անվան ստուգաբանությունԸստ Գ. Ղափանցյանի գյուղի անվան հիմքում ընկած է «բերդիկ» բառը։ ԱշխարհագրությունԳյուղի միջով հոսում էր Բաղնիք կոչվող սառը ջուր ունեցող առվակը, որի վրա գործում էր 2-3 ջրաղաց։ ՊատմությունԲթառիճը երբեմն նույնացնում են խեթական արձանագրություններում հիշատակված Պաթթիյարիկա կամ Պատտիյարիկ (Բատտ) քաղաքի հետ։ Գյուղը նախկինում մտել էր Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեջ։ XIV դարում այն մի ձեռագիր հիշատակարանում վկայվել է Փթառիճ անվանումով։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայ բնակչության մեծ մասը ոչնչացվեց, մնացածներին տեղահանեցին։ ԲնակչությունXX դարի սկզբին գյուղն ուներ 150 տուն բնակիչ, որից 50-ը հայեր էին, իսկ մնացածը այլազգիներ։ ՏնտեսությունԲնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և առևտուրն էր։ Պատմամշակութային կառույցներԲթառիճն ուներ Ս. Սարգիս անունով եկեղեցի։ Գյուղի տակ կար գետնափոր եկեղեցի, որն ուներ հայերեն արձանագրություններ։ Բնակավայրից 2-3 կմ հարավ գտնվում էր Ս. Նիկողայոս վանքը։ Անցյալում գյուղը պատկանել է այս վանքին։ ԿրթությունԳյուղում գործում էր հայկական երկսեռ վարժարան, որտեղ ուսուցանվում էին 40-50 աշակերտներղ[2]։ Տես նաևԾանոթագրություններ
Աղբյուրներ
|