Թիլ (Երզնկայի գավառ)
Թիլ, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Եկեղյաց գավառում, իսկ ապա ավան Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Երզնկայի գավառում[1]։ Գտնվում էր Եփրատ գետի աջ կողմում, Սեպուհ լեռան փեշերին, Երզնկա քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։ ԱշխարհագրությունՏարածքն այգեվետ էր և պարտեզներով հարուստ։ ՊատմությունԹիլը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Բնակավայր մասին հիշատակել են Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին։ Ավանը հանդիսացել է հեթանոսական պաշտամունքի հնագույն կենտրոններից մեկը։ Այստեղ էր գտնվում մայրության աստվածուհի Նանեի մեհյանը, որը կոչվում էր Նանեական դիք։ Մեհյանի մոտ Տիգրան Մեծի թագավորության տարիներին դրվել էր արևմուտքից բերված Աթենաս աստվածուհու արձանը։ Պաշտամունքային բոլոր շինությունները կործանվում են IV դարում` քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո։ Սակայն Թիլը շարունակում է մնալ որպես կրոնական կենտրոն։ Չորրորդ դարից սկսած՝ Թիլը դարձել է Հայոց կաթողիկոսների նստավայրը։ Գրիգոր Լուսավորիչը Թիլում կառուցում է Կաթողիկե եկեղեցին և ավանը IV դարից սկսած դառնում է հայ կաթողիկոսների նստավայրը։ Փոխնեփոխ իրար հաջորդել են 15 կաթողիկոսներ։ Թիլը համարվում էր Գրիգոր Լուսավորչի անձնական կալվածքը։ Ավանում են թաղվել Արիստակես Ա, Ներսես Մեծ կաթողիկոսները և Պապ Արշակունի թագավորը։ Ներսես Մեծի աճյունը 1273 թվականին տեղափոխվել է Երիզա քաղաքի Տիրաշեն վանք։ Կաթողիկե եկեղեցին ոչնչացվել է 7-րդ դարի կեսերին արաբական հրոսակների կողմից և չի վերականգնվել։ Այն հետագայում կոչվել է Հանգած Եկեղեցի, որի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։ Միջին դարերում Թիլը եղել է Հայ գրչության կենտրոն, իսկ թուրքական տիրապետության ժամանակ անշքացել է։ 1915 թվականին Թիլը բնակեցվել է 200 տուն բնակչով[2]։ ԲնակչությունՀնում եղել է հայաբնակ։ 1915 թվականին ուներ մոտ 200 տուն թուրք բնակիչ։ Պատմամշակութային կենտրոններԹիլում մինչև քրիստոնեության ընդունումը գոյություն է ունեցել Նանե աստվածուհու մեհյանը։ IV դարում կառուցվել է Կաթողիկե եկեղեցին, որը VII դարում ավերվել է արաբների կողմից։ Դրանից հետո վանքը ստացել է Հանգած վանք անվանումը։ Վանքի տարածքում կառուցվել է Թիլ վանքը։ ԳրչությունՄիջին դարերում Թիլը եղել է գրչության կենտրոն։ Մեզ է հասել XIV-XV դարերում Թիլում գրված մի քանի ձեռագրեր[3]։ Տես նաևԾանոթագրություններ
Աղբյուրներ
|