Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիք, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի արևելքում։ Մասշտաբով երկրի ամենամեծ մարզն է, որտեղ գտնվում է Հայկական լեռնաշխարհի երեք խոշորագույն լճերից մեկը՝ Սևանա լիճը։ Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրԳեղարքունիքի մարզը սահմանակից է հյուսիսում՝ Տավուշի, արևմուտքում՝ Կոտայքի և Արարատի, հարավում՝ Վայոց ձորի մարզերին, արևելքում՝ Ադրբեջանի Հանրապետության Գետաբեկի, Դաշքեսանի և Թովուզի շրջաններին, հարավ-արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին[Ն 1]։ Տարածքի մեծությամբ այն առաջինն է Հայաստանում։ ԼեռնագրությունԳեղարքունիքի մարզը բոլոր կողմերից շրջապատված է լեռնաշղթաներով կամ առանձին լեռներով։ Մարզի տարածքում գտնվող գլխավոր լեռնաշղթաներն են Գեղամա, Արեգունի, Սևանի, Արևելյան Սևանի, Վարդենիսի լեռները։ Բազմաթիվ են հրաբխային կոները, այդ թվում՝ Աժդահակը, Արմաղանը։ Կան նաև դաշտեր, որոնք ընդգրկում են Սևանի ավազանի արգավանդ հողերը։ Դրանցից հատկապես նշանակալի է Մասրիկի դաշտը, որը ծովի մակարդակից բարձր է 1900-2200 մ։ ՋրագրությունԳեղարքունիքի մարզն իր մեջ է ընդգրկում Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը՝ Սևանա լիճը, որը զբաղեցնում է մարզի շուրջ 1/4-ը։ Կան նաև բազմաթիվ լեռնային լճեր, այդ թվում՝ հրաբուխների խառնարաններում ձևավորված։ Գետերի ու աղբյուրների ցանցն ընդարձակ է, որոնցից հայտնիներից է Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը։ ԿլիմաԿլիման բարեխառն լեռնային է. ձմեռները ցուրտ են, առաջանում է կայուն ձնածածկույթ։ Հունվարյան միջին ջերմաստիճանը -5˚-10˚ է։ Ամառները տաք են, արևոտ։ Միջին ջերմաստիճանն հասնում է +18˚+20˚։ Տեղումները քիչ են՝ 400-450 մմ, իսկ բարձրադիր շրջաններում մինչև 1000 մմ։ Օգտակար հանածոներից մեծ արժեք են ներկայացնում ոսկու (Սոթք), քրոմիտի (Շորժա), բնական շինանյութերի, հանքային ջրերի (Լիճք) և այլ պաշարները։ Սևանա լիճը ամբողջությամբ գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում է գտնվում Սոթքի ոսկու խոշոր հանքավայրերը։ Վարչատարածքային բաժանումԳեղարքունիքի մարզը կազմված է 4 համայնքներից, որոնք իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական բնակավայրերից[2]։ Գեղարքունիքի մարզի համայնքներն են՝ Գավառը, Ճամբարակը, Մարտունին, Սևանը և Վարդենիսը[2]։ ԲնակչությունԳյուղական բնակավայրերում ապրում է բնակչության 67%-ը։
Ազգային կազմԱզգային կազմը իր մեջ է ներառում մարդկանց։
ՏնտեսությունՄարդկային ներուժի զարգացման ինդեքսՍտորև ներկայացված է Մարդկային ներուժի զարգացման ինդեքսի փոփոխությունը ըստ տարիների[7]։ Այն իրենից ներկայացնում է մարզի կրթական մակարդակի, կյանքի սպասվող տևողության և մեկ անձին ընկնող տարեկանի եկամուտների համախառն ցուցանիշ։ 2017 թվականին Գեղարքունիքի մարզը ըստ ՄՆԶԻ-ի Հայաստանի ամենացածր զարգացած մարզն է։
Մարզի վարչատարածքային կառավարումՄարզպետներՍտորև ներկայացված է Գեղարքունիքի մարզի մարզպետների ցանկն ըստ կառավարման ժամանակահատվածների
ՊատկերասրահՊատմական հուշարձաններ
Տես նաևՆշումներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|