Գրիգոր Մինասյան
Գրիգոր Արայի Մինասյան (դեկտեմբերի 23, 1983), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար[1] (2022-2024թթ.)։ 2022 հունվար-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 2012-2022 թվականներին եղել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը։ 2014-2022 թվականներին հանդիսացել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը[2][3][4][5][6]։ Կրթություն1990-2000 թվականներին Մինասյանը սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել, իսկ 2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։ 2008 թվականին Մինասյանը պաշտպանել է գիտական թեզը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Աշխատանքային գործունեություն2003-2004 թվականներին Մինասյանը որպես իրավաբան աշխատել է մասնավոր ընկերությունում։ 2004 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև՝ իրավաբանական գծով տնօրենի տեղակալի պաշտոնները։ 2008 թվականից մինչև 2020 թվականը եղել է «Արդարադատություն» ակադեմիական ամսագրի գլխավոր խմբագիր։ 2009-2010 թվականներին Մինասյանը աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ։ Միաժամանակ աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական քոլեջում որպես դասախոս և մինչև 2011 թվականը ղեկավարել է իրավագիտության ամբիոնը։ 2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին: 2011-2022 թվականներին Մինասյանը Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն էր Աթենքում գտնվող Հանրային իրավունքի եվրոպականկազմակերպությունում (EPLO)։ 2012 թվականին աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես իրավական վերլուծության վարչության պետ։ 2012 թվականից Մինասյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։ 2013 և 2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ[7]։ 2012-2022 թվականներին եղել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը։ 2014-2022 թվականներին հանդիսացել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը։ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ 2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ 2024 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նախաձեռնել էին Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնանկ անելու նպատակով ստորագրահավաք։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական է տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, և ազատվում պաշտոնից 2024 թվականի հոկտեմբերի 2-ին։ ԸնտանիքՄինասյանը պրոֆեսոր Արա Մինասյանի որդին է, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի թոռը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը։ Գրիգոր Մինասյանն ամուսնացած է, ունի երեք դուստր[8]։ Ծանոթագրություններ
|