Զավեն Ա Մանազկերտցի
Զավեն Ա Մանազկերտցի (գրաբ.՝ Զաւեն Մանազկերտցի, նաև՝ Զավեն Ա Աղբիանոսյան[1], 4-րդ դար, Մանազկերտ, Ապահունիք, Տուրուբերան, Մեծ Հայք - 381, Մանազկերտ, Ապահունիք, Տուրուբերան, Մեծ Հայք), հայ հոգևորական գործիչ, Ամենայն Հայոց կաթողիկոս (377-381), Մանազկերտի եպիսկոպոս (373-377)։ Սերվում է Աղբիանոսյանների տոհմից[2] [3][4]։ ԿենսագրությունԾննդյան թվականն անհայտ է։ Ծնվել է Տուրուբերան աշխարհի Ապահունիք գավառի Մանազկերտ քաղաքում, սերվում է Աղբիանոսյանների տոհմից, եղբայրն է՝ Ասպուրակես Մանազկերտցին։ Նախապես եղել է Մանազկերտի եպիսկոպոսը (373-377)` հաջորդելով Ամենայն Հայոց կաթողիկոս ընտրված իր ազգական Շահակ Ա Մանազկերտցուն։ 377 թվականին ընտրվել է Ամենայն Հայոց կաթողիկոս և հաջորդել Շահակ Ա-ին։ Մահացել է 381 թվականին։ Կաթողիկոսական գահին Զավեն Ա Մանազկերտցուն հաջորդել է եղբայրը՝ Ասպուրակես Ա Մանազկերտցին[4]։ Անանուն վարքագիրը Զավեն Ա Մանազկերտցուն անվանում է «առաքինահրաշ վարուք պայծառացեալ» գործիչ՝ առանց նրա գործունեության մասին որոշակի տեղեկություններ հայտնելու։ Ծանոթագրություններ
|