Գրիգոր Ը Խանձողատ
Գրիգոր Ը Խանձողատ (ծն. թ. անհայտ - մոտ 1420 թ.), Ամենայն Հայոց կաթողիկոս 1411 թվականից՝ Հակոբ Գ Սսեցու դավադրական սպանությունից հետո։ Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են։ Պաշտոնազրկվում և աքսորվում է 1418 թվականին։ Կաթողիկոսական գահին Գրիգոր Ը Խանձողատին հաջորդել է Պողոս Բ Գառնեցին։ ԿենսագրությունՄականունն է «Խանձողատ»։ Հավանաբար խանձ կամ կրակի իմաստ կա բառի մեջ, սակայն հայտնի չէ՝ արդյոք խանձող ու այրող է նշանակում, թե ոչ։ Գուցե այդպես է անվանվել իր արտաքինի կամ գործունեության պատճառով։ Առաքել Դավրիժեցին 1418 թվականին հիշատակում է.
Մեկ այլ հիշատակարանում արդեն իսկ 1416 թվականից հիշատակվում է Պողոս Գ Գառնեցին՝ որպես Հայոց հայրապետ։ Իր յոթնամյա գահակալության շրջանում Գրիգոր Ը Խանձողատը հիշատակության արժանի ոչինչ չի արել։ Գրիգոր Ը Խանձողատի գահակալության օրոք Կիլիկիայում տիրող խառնաշփոթն էլ ավելի էր վատթարացել, որն էլ պատճառ էր հանդիսացել Մեծ Հայքի վարդապետների՝ Հայրապետական Աթոռը Կիլիկիայից Սբ. Էջմիածին փոխադրելու և Աղթամարի Հայրապետական Աթոռի գործունեությունը դադարեցնելու որոշման ընդունմանը։ Որոշվեց Սիս ուղարկել Երուսաղեմի Հայոց պատրիարք Պողոս արքեպիսկոպոս Գառնեցուն, ով 1417 թվականին մեկնեց Սիս և ձեռք բերելով տեղի ամիրաների համակրանքն ու աջակցությունը՝ կարողացավ բացահայտել Գրիգոր Ը Խանձողատի զեղծումները։ Այսպիսով վերջինս գահընկեց արվեց և աքսորվեց անհայտ ուղղությամբ։ Գրիգոր Ը Խանձողատի գահընկեցությունն ու աքսորը բավական էին Պողոս Բ Գառնեցուն որպես օրինավոր կաթողիկոս ճանաչելու համար։
Գրականություն
|