Թեդ Մուր
Թեդ Մուր (անգլ.՝ Ted Moore, օգոստոսի 7, 1914[1], ՀԱՀ - 1987[2][1][3][…], Միացյալ Թագավորություն), կինոօպերատոր։ «Օսկարի» մրցանակակիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում՝ «Բոլոր ժամանակների մարդը» ֆիլմում կատարած աշխատանքի համար։ ԿենսագրությունԾնվել է 1914 թվականի օգոստոսի 7-ին ՀԱՀ-ի Արևմտյան Կապ նահանգում[5]։ Կարիերա ֆիլմերում սկսել է օպերատորի օգնականի դերում, առաջին անգամ հիմնական կինոօպերատորի դերում հանդես գալով 1955 թվականին՝ «Ոսկե պարգև» ֆիլմի նկարահանումների ժամանակ[5]։ Թեդ Մուրի համեմատաբար հայտնի օպերատորական աշխատանքները համարվում են Ջեյմս Բոնդի մասին նկարահանված յոթ ֆիլմերը։ «Ռուսաստանից սիրով» ֆիլմի համար արժանացել է BAFTA-ի լավագույն օպերատորական աշխատանքի համար[6] և Կինոօպերատորների Բրիտանական միության մրցանակներին[7]։ Բոլոր ժամանակների մարդը ֆիլմում օպերետորական աշխատանքի համար Թեդ Մուրը ստացել է «Օսկար» և BAFTA մրցանակները[8][9]։ Մահացել է 1987 թվականին Անգլիայի Սուրեյ կոմսությունում։ Ընտրված ֆիլմագրություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|