Ֆրեդ Ցինեման
Ֆրեդ Ցինեման (գերմ.՝ Fred Zinnemann, ապրիլի 29, 1907[1][2][3][…], Ժեշուվ, Q11825736?, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 14, 1997[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ավստրիական ծագումով ամերիկացի ռեժիսոր։ ԿենսագրությունՖրեդ Ցինեմանը ծնվել է Վիեննայում, հրեայի ընտանիքում, նրա հայրը բժիշկ էր։ Ցինեմանը սկզբում որոշել էր դառնալ երաժիշտ, սակայն հետո ընդունվում է Վիեննայի համալսարան՝ սովորելու իրավաբանի մասնագիտություն։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո Ցինեմանը աշխատում է իր ընկերոջ՝ մեկ այլ ավստրացի ներգաղթյալ, ռեժիսոր և գրող Բերտոլդ Ֆիրտելի հետ՝ որպես թարգմանիչ և օգնական։ Ֆիրտելի միջոցով նա ծանոթանում է կինոաշխարհի հայտնի մի քանի անձանց հետ՝ դերասանուհի Գրետա Գարբո, ռեժիսորներ Սերգեյ Էյզենշտեյն, Ֆրիդրիխ Մուռնաու, Ռոբերտ Ֆլաերտի և այլոց հետ։ Հենց Ֆլաերտիի հետ համատեղ կատարված մի փաստագրական նախագիծ, իր իսկ Ցինեմանի խոսքերով դառնում է «ամենակարևոր իրադարձությունը իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում»։ Ցինեմանը 1930 թ. նկարահանվում է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմի զանգվածային տեսարաններում։ 1936 թ. ստանում է ԱՄՆ-ի քաղաքացիություն և ամուսնանում Ռենե Բարտլետի հետ, ում հետ ապրում է մինչև իր կյանքի վերջ։ Նրանց ամուսնությունից 4 տարի անց ունենում են մեկ որդի՝ Թիմ, ով հետագայում դառնում է կինոպրոդյուսեր։ Ցինեմանը իր վերջին ֆիլմը նկարահանեց 1982 թ., որից հետո թողեց կինոկարիերան։ 1992 թ. հրատարակել է ինքնակենսագրական «Ֆրեդ Ցինեմանը կինոյի մասին» գիրքը։ Մահացել է 1997 թ. սրտի նոպայից։ ԿարիերաԿինոյում սկզբում աշխատել է որպես օպերատոր, իսկ 1930 թվականին հոլիվուդյան ռեժիսորներ Բիլլի Ուայլդերի և Ռոբերտ Սիոդմակի հետ համատեղ նկարահանում է «Կիրակնօրյա մարդիկ» ֆիլմը։ Սկզբում նա նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր։ Ցինեմանի առաջին լիամետրաժ աշխատանքը 1933 թ. Մեքսիկայում նկարահանված ձկնորսների մասին պատմող «Ալիք» փաստագրական ֆիլմն էր, որը նա նկարահանել էր գյուղատնտեսության նախարարության պատվերով։ Մեքսիկայից վերադառնալուց հետո նկարահանում է 18 կարճամետրաժ ֆիլմեր Metro-Goldwyn-Mayer կինոընկերության համար։ Դրանցից մեկի՝ «Այս մայրերը կարող էին ապրել» (1938) ֆիլմի համար նա ստանում է «Օսկար» 1942 թ. նկարահանում է 2 լիամետրաժ ֆիլմ դետեկտիվ ժանրում՝ «Աչքերը գիշերվա մեջ» և «Ձեռնոցներով մարդասպանը», որոնք սակայն մեծ հաջողություն չեն ունենում. Նրա առաջին ամենահայտնի ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին պատմող «Յոթերորդ խաչը» ռազմական դրաման էր, որտեղ գլխավոր դերում հանդես էր գալիս Սփենսեր Թրեյսին։ Ցինեմանի 2 ֆիլմ նորամուտային դարձան ապագայում հայտնի 2 հոլիվուդյան դերասանների համար, Մոնտգոմերի Կլիֆթ «Որոնում» (1948) և Մառլոն Բրանդո «Տղամարդիկ» (1950)։ 1951 թ. Ցինեմանը իր վերջին կարճամետրաժի՝ «Բենջի» ֆիլմի համար կրկին ստանում է Օսկար։ Դրանից հետո էկրան են բարձրանում Ցինեմանի ամենահայտնի ֆիլմերից երկուսը՝ 1952 թ. «Ուղիղ կեսօրին» վեստեռնը (ներառված է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում վեստեռներ ֆիլմերի 2-րդ պատվավոր տեղում) և «Այսուհետ և դարեդար» դրաման (1953)։ Այս ֆիլմերում հանդես են գալիս այդ ժամանակի հոլիվուդյան շատ աստղեր։ «Ուղիղ կեսօրին» վեստեռնը չնայած իր դրամարկղային հաջողությանը միանշանակ չի ընդունվում Հոլիվուդի կողմից և այդ ժամանակի երկու հայտնի հոլիվուդյան դեմքեր՝ Հովարդ Հոուքսը և Ջոն Ուեյնը քննադատում են ֆիլմը և նրանց համատեղ «Ռիո-Բրավո» վեստեռնը կարծես դառնում է Ֆրեդ Ցինեմանի ֆիլմի պատասխան։ Ջեյմս Ջոնսի վեպի հիման վրա նկարահանված «Այսուհետ և դարեդար» ֆիլմը ստանում է 8 Օսկար, որոնցից մեկը բաժին է հասնում Ցինեմանին լավագույն ռեժիսոր անվանակարգում, նաև ստանում է Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար մրցանակը։ 1963 թ. Հոլիվուդի հետ ունեցած կոնֆլիկտների պատճառով մեկնում է Մեծ Բրիտանիա, որտեղ նույնպես ստեղծագործում է և այնտեղ 1966 թ. նկարահանված «Մարդ բոլոր ժամանակների համար» ֆիլմը արժանանում է բազմաթիվ մրցանակների, այդ թվում 4 Օսկարի, իսկ Ցինեմանը ստանում է Օսկար լավագույն ռեժիսոր անվանակարգում և Ոսկե Գլոբուս նույնպես լավագույն ռեժիսոր անվանակարգում։ ՖիլմագրությունԸնդհանուր թվով նկարահանել է մոտ 45 ֆիլմ, խաղացել 3 ֆիլմում որպես դերասան, 2 ֆիլմերի սցենարի հեղինակ է, 5 ֆիլմի պրոդյուսեր, 3 ֆիլմի օպերատոր։ Առավել նշանավոր ռեժիսորական գործերն են.
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|