Իգոր ԿուրչատովԻգոր Վասիլիի Կուրչատով (ռուս.՝ И́горь Васи́льевич Курча́тов, հունվարի 8 (21), 1903[7] կամ դեկտեմբերի 30 1902 (հունվարի 12 1903), Սիմ, Սիմսկի ծխական համայնք, Ufa Uyezd, Ուֆայի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - փետրվարի 7, 1960[4][5][6][…], Բարվիխա (գյուղ, Օդինցովսկի շրջան), Կունցևի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռուս ֆիզիկոս և գիտական ղեկավար, ակադեմիկոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։ 1943 թվականից Կուրչատովը գլխավորել է ատոմային խնդիրների հետ կապված գիտական աշխատանքները ԽՍՀՄ-ում։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Եվրոպայում առաջին ատոմային ռեակտորը (1946) և խորհրդային առաջին ատոմային ռումբը (1949)։ Կուրչատովի վաղ շրջանի աշխատանքները վերաբվերում են սեգնետաէլեկտրիկների, նեյտրոնների ազդեցությամբ առաջացող միջուկային ռեակցիաների, արհեստական ռադիոակտիվության ուսումնասիրությանը։ Կուրչատովը հայտնագործել է միջուկների՝ համեմատաբար կյանքի մեծ տևողությամբ գրգռված վիճակների գոյությունը։ ԿենսագրությունԾնվել է 1903 թվականի հունվարի 12-ին (նոր տոմարով) Ուրալում, նախկին Ուֆայի գուբերնիայի Սիմի Գործարան գյուղում (ներկայումս Չելյաբինսկի մարզի Սիմ քաղաքում)։ Հայրը՝ Վասիլ Կուրչատովը (1869-1941), անտառտնտեսության հողաչափական-հողաբաշխական աշխատանքերի աշխատակից էր։ Մայրը՝ Մարիյա Կուրչատովան (1875-1942), մինչև ամուսնությունը Ուֆիմի Զլատոուստովյան գուբերնիայի վարժարանի ուսուցչուհի էր։ 1908 թվականին երեխաների միջնակարգ կրթությունն ապահովելու նպատակով ընտանիքը տեղափոխվում է Սիմբիրսկ քաղաք, որտեղ 1911 թվականին Իգոր Կուրչատովը սկսում է հաճախել հանրային դպրոց։ 1912 թվականին քրոջ՝ Անտոնինայի հիվանդության (պալարախտ) հետ կապված ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Անտոնինային փրկել չի հաջողվում, բայց ընտանիքը մնում է Սիմֆերոպոլում։ Եղբոր՝ Բորիս Կուրչատովի հետ Իգորը հաճախում է տեղի հանրային վարժարանը։ Ամառային արձակուրդների ընթացքում ընտանիքի կարիքները հոգալու համար տղաները աշխատում էին գերմանացիների մոտ։ Առաջին համաշխարհային պատերազմի և Քաղաքացիական պատերազմի տարիներին ընտանիքի կարիքներից ելնելով Իգորը Սիմֆերոպոլի արական հանրային վարժարանում ուսանելուն զուգընթաց ավարտում է երեկոյան արհեստագործական դպրոցը։ Ստանալով փականագործի մասնագիտություն, աշխատանքի է անցնում Տիսենի մեխանիկական ոչ մեծ գործարանում։ Նաև գումար վաստակելու համար երբեմն կրկնուսույցի աշխատանք էր կատարում, հոր գեոդեզիական արշավներին էր մասնակցում՝ ոտքի տակ տալով ամբողջ Ղրիմը[8]։ Կրթություն1920 թվական գերազանցությամբ ավարտում է ութնամյակը։ Նույն տարում ընդունվում է Ղրիմի (այն ժամանակ Տավրիյան) համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի մաթեմատիկայի բաժին։ Այն ժամանակ համալսարանում աշխատում էին Ն. Մ. Կռիլովը, Ն. Ս. Կոշլյակովը, Վ. Ի. Սմիռնովը, ֆիզիկոս և էլեկտրտեխնիկ Ս. Ն. Ուսատին, երիտասարդ ֆիզիկոսներ Ի. Ե. Տամմը և Յա. Ի. Ֆրենկելը (1894-1952), քիմիկոս և մետաղագետ Ա. Ա. Բայկովը։ Իսկ համալսարանի ռեկտորն էր Վ. Ի. Վերնադսկին։ 1923 թվականին, չնայած սովին և կարիքին, ժամկետից շուտ հաջողությամբ ավարտում է համալսարանը և ուսումը շարունակելու նպատակով մեկնում է Պետրոգրադ։ 1923 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվում է Պետրոգրադի Պոլիտեխնիկական ինստիտուտի նավաշինարարական ֆակուլտետի երրորդ կուրս և կրթությանը զուգընթաց աշխատում է Սլուցկի (ներկայումս Պավլովսկ) Գլխավոր երկրաֆիզիկական աստղադիտարանում։ Ընտանիք1927 թվականի փետրվարի 3-ին ամուսնանում է իր մտերիմ ընկեր, նաև գործընկեր Կիրիլ Սինելնիկովի քրոջ՝ Մարինա Սինելնիկովայի հետ[9]։ Սինելնիկնովները Ուկրաինայի Պավլոդար քաղաքից էին, ազնվական տոհմից։ Հայրը բժիշկ էր, մահացել է տիֆից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Մոր առողջությունից ելնելով ընտանիքը տեղափոխվում է Սիմֆերոպոլ։ Մայրը մահանում է։ Մարինան աշխատանքի է անցնում որպես մեքենագրուհի, իսկ Կիրիլը ընդունվում է համալսարան։ Այստեղ էլ Կուրչատովը 1921 թվականին ծանոթանում է Կիրիլի, իսկ հետագայում նաև քրոջ՝ Մարինա Սինելնիկովայի (1895-1969) հետ։ Երեխաներ չեն ունեցել։ Գիտական առաջին քայլեր1923-1924 թվականների ձմռանը նա կատարում է իր առաջին փորձարարական հետազոտությունը ձյան ալֆա-ռադիոակտիվության չափման վերաբերյալ։ Աշխատանքը հրատարակվում է 1925 թվականին «Երկրաֆիզիկայի և օդերևութաբանության ամսագիր»-ում (Журнал геофизики и метеорологии)[10] 1924 թվականի հունիսին թողնում է աշխատանքը և ուսումը, գնում է Ղրիմ ընտանիքի հետ լինելու համար, քանի որ հոր արտաքսման հետ կապված պետք է հեռանային Ղրիմից։ 1924 թվականի ամռան՝ հունիսից հոկտեմբեր ամիսներին աշխատում է Թեոդոսիայում Սև և Ազովի ծովերի Կենտրոնական հիդրոօդերևութաբանական կայանում։ Շատ կարճ ժամանակում մի քանի գիտական աշխատանքներ է կատարում։ Նույն թվականին պրոֆեսոր Ուսատովի հրավերով ընդունվում է Բաքվի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնում ասիստենտ, որտեղ հետազոտական աշխատանք է կատարում դիէլեկտրիկների ֆիզիկայի վերաբերյալ՝ Աբրամ Իոֆեի ղեկավարությամբ։ Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ (ЛФТИ)Ակադեմիկոս Աբրամ Իոֆեն պրոֆեսոր Սեմյոն Ուսատինից տեղեկանալով տաղանդավոր գիտնականի մասին, հրավիրում է Կուրչատովին իր ինստիտուտ՝ որպես առաջին կարգի գիտաշխատող, իր անմիջական գլխավորությամբ աշխատելու։ Այդպիսով, 1925 թվականից աշխատանքի է անցնում Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտում (ԼՖՏԻ, հիմնադիր՝ Իոֆե, 1918 թվական), որի մասին ասում էին «Իոֆե հայրիկի մանկապարտեզ»։ Այն ժամանակի ԽՍՀՄ ֆիզիկայի հիմնական կենտրոն, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող գիտական դպրոց՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով և որտեղ կենտրոնացած էին երկրի խոշորագույն ֆիզիկոսներն ու տաղանդավոր երիտասարդությունը։ Հենց այստեղ էլ Ի. Վ. Կուրչատովը ձևավորվում է որպես գիտնական։ ԼՖՏԻ-ում աշխատում է 1925-1943 թվականներին։ Առաջին գիտական աշխատանքԻր գիտական գործունեությունը սկսում է կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների, ինչպես նաև բյուրեղների էլեկտրական հատկությունների ուսումնասիրությամբ, ստեղծում է նոր մեկուսիչ նյութեր։ ԼՖՏԻ-ում Կ. Դ. Սինելնիկովի հետ համատեղ 1925 թվականին կատարում է իր առաջին գիտական աշխատանքը՝ բարակ մետաղական թիթեղի միջով դանդաղ էլեկտրոնների անցումը։ 1930 թվականից ղեկավարում է ԼՖՏԻ-ի Ֆիզիկայի բաժինը[11]։ ՍեգնետաէլեկտրիկներԱյդ շրջանում հատուկ նշանակություն է ստանում սեգնետային աղի (NaKC4H4O6·4H2O) անոմալ բարձր դիէլեկտրիկ թափանցելիության հետազոտությունները։ Սեգնետաէլեկտրականության մասին նոր պատկերացումները Կուրչատովին հնարավորություն տվեցին բացատրել փորձարարական նյութի հատկությունները։ Կուրչատովը Պ. Պ. Կոբեկոյի և իր եղբոր՝ Բ. Վ. Կուրչատովի հետ համատեղ նյութերի նոր դաս հայտնագործեց և սեգնետաէլեկտրիկների ֆիզիկայի հիմքը դրեց։ 1933 թվականին Կուրչատովը թողարկեց «Սեգնետաէլեկտրիկներ» մենագրությունը, որտեղ ակնարկ կատարեց դիէլեկտրիկների ֆիզիկայի բնագավառում այդ երևույթի վիճակի մասին[11]։ Գիտական կոչում1926-1933 թվական դիէլեկտրիկների և կիսահաղորդիչների, նրանց հարող թեմաների վերաբերյալ լույս են տեսել Կուրչատովի մոտ հարյուր հոդվածներ, ակնարկներ և ռեֆերատներ (համահեղինակներ՝ Ա. Ֆ. Իոֆե, Կ. Դ. Սինելնիկով, Պ. Պ. Կոբեկո, Բ. Վ. Կուրչատով և այլք)։ Արդյունքը եղավ այն, որ 1934 թվական Կուրչատովին շնորհվեց ֆիզկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում (առանց դիսերտացիայի պաշտպանության), իսկ 1935 թվականին պրոֆեսորի կոչում։ 1935 թվականին լույս տեավ Կուրչատովի «Ատոմի միջուկի բաժանումը» (Расщепление атомного ядра) գիրքը։ Հեռատես քայլ։ Կտրուկ շրջադարձ1932 թվականին միջուկային ֆիզիկայի պատմության մեջ անվանում են «ոսկե» տարի. առաջատար երկրների գիտնականները մի շարք հայտնագործություններ արեցին գիտության այդ բնագավառում (Անգլիայում Ջեյմս Չեդվիկը՝ նեյտրոն, ԱՄՆ-ում Կարլ Անդերսոնը՝ պոզիտրոն, Հարոլդ Յուրի՝ դեյտերիում)։ Առաջին հաջողությունը՝ սեգնետաէլեկտրականության հայտնագործումը շատ այլ գիտնականի համար բավարար կլիներ ողջ հետագա կյանքի համար։ Սակայն Կուրչատովը կտրուկ փոխելով իր աշխատանքի ուղղվածությունը ամբողջովին նվիրվեց միջուկային ֆիզիկային։ Դա հնարավոր եղավ ԼՖՏԻ-ում տիրող գիտական միջավայրի շնորհիվ։ Այդ քայլը միջազգային ճանաչում բերեց Կուրչատովին և նրա գիտական խմբին։ Միջազգային կոնֆերանսներում ընկերական հարաբերություններ հաստատեց երիտասարդ ականավոր գիտնականներ Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի (Ֆրանսիա), Ռուդոլֆ Պայերլսի (Անգլիա), Պաուլ Էրենֆեստի (Նիդերլանդներ) հետ[12]։ Ատոմի միջուկի ուսումնասիրությունԻոֆեյի նախաձեռնությամբ ստեղծված Ատոմային միջուկի ուսումնասիրության լաբորատորիայում ԽՍՀՄ-ում առաջիններից մեկը եղավ Կուրչատովը, որ սկսեց ատոմի միջուկի ֆիզիկայի՝ ռադիոակտիվության և միջուկային փոխակերպումների, միջուկի ճեղքման ուսումնասիրությունը[12][13][14]։ 1932 թվականին ԼՖՏԻ-ի Ատոմի միջուկի ուսումնասիրության լաբորատորիայի վարիչն էր, 19ЗЗ թվականից՝ Միջուկային ֆիզիկայի բաժնի վարիչը։ Միաժամանակ 1935-1941 թվականներին ղեկավարում էր Լենինգրադի պետական Մ. Ն. Պոկրովսկու (այժմ՝ Գերցենի) անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ամբիոնը և ԽՍՀՄ ԳԱ Ռադիումային ինստիտուտի ցիկլատրոնային լաբորատորիան։ 1933 թվականից ատոմի միջուկի ֆիզիկայով է զբաղվում, 1934 թվականին հայտնաբերում է նեյտրոնների ռմբակոծմամբ պայմանավորված միջուկային շղթայական ռեակցիաների ճյուղավորումը, ուսումնասիրում է որոշ տարրերի արհեստական ռադիոակտիվությունը։ 1935 թվականին Իգոր Կուրչատովը Բորիս Կուրչատովի, Միսովսկիի և Ռուսինովի հետ բացահայտում է արհեստական-ռադիոակտիվ իզոտոպների միջուկային իզոմերիաները։ Այդ երևույթի հետ կապված խորը ուսումնասիրությունները Կուրչատովին հնարավորություն տվեցին Միջուկային իզոմերիայի տեսությունը ստեղծել։ Միջուկային ռեակցիաների և միջուկի էներգետիկ կառուցվածքների ուսումնասիրության գործում կարևոր նշանակություն ունեն նեյտրոնների ռեզոնանսային կլանման և ջրածնի հետ նրանց փոխազդեցության վերաբերյալ Կուրչատովի աշխատանքները։ Կուրչատովն իրականացրել է մի շարք հետազոտություններ միջուկային ֆիզիկայի առավել հրատապ խնդիրներից մեկի՝ ծանր միջուկների տրոհման վերաբերյալ, աշխարհում առաջինը դիտել է ուրանի սպոնտան ինքնաբուխ տրոհումը։ ՑիկլատրոնՈւսումնասիրությունները սկսելով միջուկային ռեակցիաների ընդունակ լիցքավորված մասնիկների արագացուցիչների նախագծումից, անձամբ մասնակցել է բարձրավոլտ արագացուցիչի շինարարությանը։ 1939 թվականին անձամբ ղեկավարում է ԽՍՀՄ առաջին 6 ՄէՎ էներգիայով ցիկլատրոնի մեկնարկը։ Ղեկավարում է Եվրոպայում և ԽՍՀՄ-ում ժամանակի ամենախոշոր ցիկլատրոնի (տարրական մասնիկների արագացուցիչ) կառուցումը, որը գործարկվեց Ռադիումային ինստիտուտում (1937)։ 1940 թվականին նրա ղեկավարությամբ Կ. Ա. Պետրժակը և Գ. Ն. Ֆյոդորովը հայտնաբերեցին ուրանի միջուկների տարերային բաժանումը[15]։ Պատերազմական տարիներԵրկրորդ Համաշխարհային պատերազմի սկսվելուն պես ԽՍՀՄ-ում դադարեցվում է միջուկային ֆիզիկայի բոլոր տեսակի հետազոտությունները։ Կուրչատովը սկսում է ռազմածովային նավատորմի պաշտպանական ծրագիրն իրականացնել։ Նավերի ապամագնիսացում1941-1945 թվականներին Կուրչատովն այլ գիտնականների հետ պաշտպանական նշանակություն ունեցող մի շարք աշխատանքներ է կատարում։ 1941 թվականի օգոստոսի 9-ին Կուրչատովը մեկնում է Սևաստոպոլ, նոյեմբերին՝ Փոթի, Տուապսե (Սևծովյան նավատորմ), դեկտեմբերին՝ Բաքու (Կասպիական նավատորմ), 1943 թվականի փետրվարին՝ Պալյարնի (Հյուսիսային նավատորմ)։ Լինելով ռազմածովային նավատորմի նավաշինարարական կազմակերպության գլխավոր խորհրդատուն, Վ. Ի. Կուրչատովը կատարում էր խորհրդատվական, հետազոտական աշխատանքներ, կանոններ և նորմեր է մշակում, դասախոսություններ է կարդում նավաստիների համար և անձնակազմի ուսուցմամբ է զբաղվում, նաև աշխատում է նավերի ապամագնիսացման և նույնիսկ ականների ապամոնտաժման աշխատանքներին։ Հայրենակական պատերազմի ընթացքում Կուրչատովի և Անատոլի Ալեքսանդրովի ստեղծած «ԼՖՏԻ համակարգը» տեղադրվում է հարյուրավոր նավերի վրա և գերմանական մագնիսական ծովային ականներից հարյուր տոկոսանոց պաշտպանություն է ապահովում[16][17][18][19]։ Ատոմային նախագիծԵրկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում ԽՍՀՄ միջուկային հետազոտությունները դադարեցնելուց հետո 1941 թվականի սեպտեմբերից հետախուզական տեղեկատվություններ եղան այն մասին, որ ԱՄՆ, Անգլիան և Գերմանիան աշխատում են ատոմային զենքի պատրաստման ուղղությամբ[20][21]։ 1942 թվականի ապրիլին Իոֆեն և ՊՊԿ-ի հանձնակատար Կաֆտանովը (ավելի վաղ Ֆլյորովը[22]) ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները վերսկսելու անհրաժեշտությամբ դիմում են Ստալինի։ Իոֆեն խիստ անհանգստացած էր, քանի որ ատոմի միջուկի ուսումնասիրությունների վերաբերյալ արևմտյան հրապարակումները դադարեցվել էին։ Հետազոտությունների գաղտնիությունը լուրջ վտանգ էր պարունակում։ Այդ ինֆորմացիան հաստատող տվյալներ ստանալուց հետո, պատերազմի դաշտում իրավիճակը մի փոքր կարգավորվելուն պես 1942 թվականի սեպտեմբերի 28-ին Պետական պաշտպանության կոմիտեն[23] որոշում կայացրեց «կազմակերպել ուրանի վերաբերյալ աշխատանքները»։ Լավրենտի Բերիայի խորհրդով Ստալինը խորհրդակցություն է հրավիրում ակադեմիկոսներ Իոֆեի, Սեմյոնովի, Խլոպինի մասնակցությամբ[24]։ Որոշում է ընդունվում ատոմային ռումբի ստեղծման նախագիծը անվանել Ծրագիր համար մեկ և աշխատակազմ ընտրել, հսկողությունը հանձնարարել Մոլոտովին[25]։ 1943 թվականի փետրվարի 11-ին ՊՊԿ-ը որոշում ընդունեց ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները սկսելու մասին։ Այդպիսով «Մանհեթենյան նախագծի» սկսումից մեկ ու կես ամիս անց խորհրդային «Ատոմային նախագիծ» ստեղծելու որոշում կայացվեց։ Սակայն աշխատանքները գործնականորեն կազմակերպելը որոշակի ժամանակ էին պահանջում։ Նախագիծը իրականացվում էր Լավրենտի Բերիայի անմիջական հսկողությամբ։ Ղեկավարի ընտրությունՖլյորովն ատոմային ռումբի ստեղծման անհրաժեշտության մասին զեկուցագիր ներկայացրեց ֆիզիկոսներին։ Տեսակետները ֆիզիկոսներին բաժանեցին երկու խմբի. ավագ սերունդը Իոֆեյի ղեկավարությամբ նախկինի պես ատոմային ռումբի ստեղծումը ապագայի գործ էր համարում, նաև պատերազմի պայմաններում ֆինանսական միջոցների վատնում[26], իսկ երիտասարդ սերունդը՝ Կուրչատովը, Ալիխանովը Ֆլյորովի տեսակետը արդիական էին համարում։ Որոշում կայացնելու նպատակով Ստալինն իր ամառանոց է հրավիրում ատոմային գործում ամենահեղինակավորներին։ Քննարկումների արդյունքում առաջադրվում են Իոֆեի, Ալիխանովի և Կուրչատովի թեկնածությունները։ Ստալինին շնորհակալություն հայտնելով՝ Իոֆեն հրաժարվում է[27] (Կապիցան նախապես հրաժարվել էր[28])։
Ատոմային նախագծի աշխատանքների գիտական ղեկավարի առաջադրված թեկնածուները նախնական ցուցակով հիսունն էին։ 1942 թվականի աշնանը մնացին երկուսը՝ Ալիխանովը և Կուրչատովը։ Առավել իրական թեկնածուն Իոֆեյի աշակերտ, Ստալինյան մրցանակի դափնեկիր, գիտական աշխարհում ճանաչում ստացած 37 ամյա պրոֆեսոր Ալիխանովն էր։ Իոֆեն՝ խորհրդային ֆիզիկայի հիմնադիրը, համարում էր, որ ատոմային նախագծի գիտական ղեկավարի ամենահարմար թեկնածուն Կուրչատովն էր։ Հակասական կարծիքներԿուրչատովի մասին Մոսկվայում լուրեր էին տարածվել, որ երիտասարդ պրոֆեսորը շատ ցրված է, Իոֆե հայրիկի ուշադրությունից երես առնելով մի մոդայիկ գիտական թեմայից թռչում է մեկ այլ թեմայի։ Սակայն Կուրչատովն իր բոլոր ձեռնարկումներում արագ հաջողության էր հասնում, նկատելի գիտական արդյունքներ էր ունենում։ Ստեղծագործական բնույթի խնդիրները լուծում էր մոցարտյան տաղանդի նման՝ նույն արտաքին, թվացյալ թեթևությամբ, որը հիմնված էր հսկայական աշխատասիրության, ինտելեկտի վրա։ Նա տեսնում էր այն, ինչը ուրիշ գիտնականներ խնդիր չէին համարում։ Կուրչատովն իր տաղանդով նյարդայնացնում էր հատկապես պահպանողական գիտնականներին, որոնք Գիտությունների ակադեմիայի ընտրություններում Կուրչատովի թղթակից-անդամի թեկնածությունը դրեցին՝ ցանկանալով վրեժխնդիր լինել։ Նաև ներքին պայքար էր գնում Լենինգրադի և Մոսկվայի գիտնականների միջև[25]։ Ըստ Իոֆեի Կուրչատովի մոտ առավել ներդաշնակ միահյուսված էին գիտնականի և ղեկավարի տաղանդը, նա ուներ առաջնորդի վառ արտահայտված հատկություններ։ Կուրչատովը հեշտությամբ լեզու էր գտնում ցանկացած մարդու հետ, ում հետ շփվում էր՝ բառացիորեն հմայվում էին նրանով։ Այդուհանդերձ, սկզբունքային էր, անհրաժեշտության դեպքում՝ կտրուկ, ոչ դաժան, բայց պահանջկոտ ղեկավար էր։ Բարձր պահանջկոտությունը անկեղծության հետ համահունչ էր։ Շրջապատի նկատմամբ դրսևորում էր ոչ ցուցադրական հարգանք։ Հավանաբար այդ էր պատճառը, որ առանց գոռալու, «ճամբարի փոշի դարձնել» սպառնալիքների նա կարողացավ ստիպել իր գործընկերներին ուժերի ողջ նվիրումով աշխատել։ Մարդիկ մինչև վերջ գնում էին Կուրչատովի հետևից՝ հավատալով նրան[25]։ Նրան հնարավոր չէր չսիրել. սև, փայլուն աչքերը, ասես անհավանական մագնիսականությամբ էին օժտված։ Իր հմայիչ ժպիտով, առողջ լավատեսությամբ, հումորի զգացումով զրուցակցի վրա վառ տպավորություն էր գործում[25]։ ԳԱ №2 լաբորատորիայի ղեկավար1942 թվականի սեպտեմբերի 28 Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) նախագահ Իոսիֆ Ստալինի հրահանգով ուրանի վերաբերյալ աշխատանքները վերականգնվեցին։ 1943 թվականի հունվարին Կուրչատովը, Ալիխանովը և պրոֆեսոր Կիկոինը (Սվերդլովսկից) քիմիական արդյունաբերության ժողկոմ Պետվուխինի մոտ ընդունելության ժամանակ հանձնարարական ստացան. ատոմայի զենք ստեղծելու պլանի վերաբերյալ զեկուցագիր կազմել[32]։ Կուրչատովը Կառավարությանը ներկայացրեց «Ուրանի խնդիրները» թեմայով զեկուցագիր և 1943 թվականի փետրվարի 15-ին ՊՊԿ որոշում ընդունեց Կուրչատովի ղեկավարությամբ ստեղծել միասնական գիտական գաղտնի կենտրոն ԽՍՀՄ ատոմային զենք ստեղծելու համար[33]։ Կենտրոնը կոչվեց ԽՍՀՄ «Գիտությունների ակադեմիայի №2 լաբորատորիա»[34], Կուրչատովը նշանակվեց №2 լաբորատորիայի վարիչ։ Մասնագետների ներգրավումԿուրչատովը ստացավ արտակարգ լիազորություններ և Կառավարության համակողմանի աջակցություն։ Աշխատանքի համար լրացուցիչ մասնագետներ էին հարկավոր և Կուրչատովը երիտասարդ տաղանդավոր գիտնականների է ներգրավում՝ Յակով Զելդովիչ (28 տարեկան), Յուլիյ Խարիտոն (34 տարեկան), Գեորգի Ֆլյորով (29 տարեկան), Իսահակ Կիկոին (34 տարեկան) և այլն։ Այդ նախագծի մեջ ներգրավում է Զինաիդա Երշովային, որը Մարի Կյուրիի լաբորատորիայի դպրոցն էր անցել։ Նրա գլխավորությամբ ստեղծվում է № 1 լաբորատորիան, որի առջև խնդիր էր դրված ստանալ ուրանի կարբիդ և մետաղական ուրան[35]։ Գերմաքուր գրաֆիտի ստացումը Կուրչատովը հանձնարարեց № 2 լաբորատորիայից Գոնչարովին և Պրավդյուկին, իսկ գրաֆիտի արտադրության պատասխանատվությունը՝ Եֆիմ Պավլովիչ Սլավսկիին (գունավոր մետալուրգիայի ժողկոմի տեղակալ), որը հետագայում մասնակցեց ատոմային խնդրի աշխատանքներին։ Կուրչատովին հաջողվում է Կարմիր բանակի և Ռազմածովային նավատորմի ծառայությունից ետ կանչել ԽՍՀՄ ԳԱ № 2 լաբորատորիան (որտեղ 1943-1945 թվականներին բացառապես հետազոտական աշխատանքներ էր կատարվում) անհրաժեշտ մասնագետների բանակն ուժեղացնելու նպատակով։ 1943 թվականին Կուրչատովը ընտրվեց ԽՍՀՄ ԳԱ լիիրավ անդամ։ Միջուկային ռեակտորի տեսությունը տալիս էր ուրանի միջուկի քայքայման շղթայական ռեակցիաների բացատրությունը։ Այդ գործում նշանակալից ներդրում ունեցան Ի. Ի. Գուրևիչը, Յու. Բ. Խարիտոնը, Ի. Յա Պոմերանչուկը, Ա. Ի. Ախիեզերը, Վ. Ս. Ֆուրսովը, Ս. Մ. Ֆեյնբերգը, Ի. Մ. Ֆրանկը, նաև Միգդալը, Կոզոդաևը, Ի. Ս. Պանասյուկը[36]։ Նեյտրոնների արագությունը մեղմելու արդյունավետ միջոցներից՝ գրաֆիտ, սովորական ջուր թե ծանր ջուր, ընտրություն կատարելու նպատակով երեք սեկտոր ձևավորվեց․
Պլուտոնիումի հատկություններն ուսումնասիրելու համար Կուրչատովը Լ. Մ. Նեմերովին պատվիրեց Լենինգրադից բերել ցիկլատրոնի հիմնական մասերը։ Նեյտրոններով ճառագայթված ուրանից պլուտոնիումի անջատման արտադրական տեխնոլոգիաները մշակելու համար ներգրավվեց Վ. Գ. Խլոպինը, որը մինչ պատերազմը «Ուրանի հանձնաժողովի» նախագահն էր[37], բայց 1943 թվականի գարնանը նույնիսկ տեղյակ չէր ՊՊԿ-ի նոր որոշման մասին։ Ռադիումային արտադրության հիմնադիրը կարողացավ զսպել իր ամբիցիաները և այս իրավիճակին ըմբռնումով մոտենալով (հանուն ընդհանուր գործի), նոր տեխնոլոգիայի մշակման գործին անցավ գլխավորելով Ռադիումային ինստիտուտի առաջատար մասնագետներ Բ. Ա. Նիկիտինին, Ի. Ե. Ստարիկին, Վ. Մ. Վդովենկոյին, Ա. Պ. Ռատներին, Գ. Մ. Տոլմաչովին[38]։ Կուրչատովի բոլոր առաջարկությունները, հայտնագործությունները և նորարարությունները գրեթե միանգամից կիրառություն էին ստանում, մտնում էին արտադրություն։ Ժամկետներն այնքնան սեղմ էին, որ մասնագետների ներգրավումը երբեմն մոբիլիզացիա էր հիշեցնում։ «Ատոմային նախագծի» մասնակիցներից Ի. Ն. Գոլովինը հետագայում գրել է.
Այդ տեսակետի հետ համամիտ էր նաև հրթիռա-տիեզերական արդյունաբերության ստեղծման աշխատանքների մասնակից, նշանավոր գիտնական, կոնստրուկտոր Բ. Ե. Չերտոկը[39]։ Առաջին միջուկային ռեակտորԱտոմային նախագծի առաջին գլխավոր փուլը միջուկային ռեակտորի ստեղծումն էր և ուրանի բաժանման կարգավորվող շղթայական ռեակցիայի իրականացումը։ Կուրչատովի ղեկավարությամբ ԽՍՀՄ ԳԱ Իոֆեյի անվան ԼՖՏԻ-ի (Գ. Ն. Ֆլյորով) և ԽՍՀՄ ԳԱ Վ. Գ. Խլոպինի անվան Ռադիումային ինստիտուտի (Կ. Ա. Պետրժակ) աշխատակիցների շնորհիվ հայտնաբերվեց ուրանի միջուկի ինքնաբերաբար տրոհումը։ Պլուտոնիում-239Կուրչատովը առաջինը կանխատեսեց, որ պայթյունով միջուկային շղթայական ռեակցիան կարելի է իրականացնել ոչ միայն հարստացված ուրանով, այլ նաև միջուկային ռեակտորներում ստացված արհեստական պլուտոնիումով, ընդ որում էականորեն ավելի արագ[40]։ «Ուրանի խնդրի վերաբերյալ աշխատանքների վիճակը 1944 թվականի մայիսի 20-ի դրությամբ» Իոսիֆ Ստալինին ուղղված զեկուցագրում ասվում է․
Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացնելով աշխատանքների բարդությունը և կարևորությունը Կուրչատովը խնդրում է հանձնարարել ընթացք տալ այդ աշխատանքների հետագա զարգացմանը[41]։ 1944 թվականի դեկտեմբերին Ստալինը հաստատեց ՊՊԿ-ի առաջադրած նախագիծը։ Որոշման մեջ մանրամասն հանձնարարականներ էր տրված ԽՍՀՄ НКВД-ին №2 լաբորատորիային անհրաժեշտ ճանապարհային և շինարարական բոլոր աշխատանքների իրականացման համար։ Որոշումը նախատեսում էր №2 լաբորատորիայի մասնաճյուղը Լենինգրադից Մոսկվա տեղափոխել[41]։ Որոշումը Կուրչատովին պարտավորեցնում էր ուրանի կիրառման շուրջ գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների վերաբերյալ մեկամսյա ժամկետում կազմել 1945 թվականի պլանը և ներկայացնել ՊՊԿ-ի հաստատմանը։ Որոշման վերջին կետում ասված էր․
Ֆ-1 ռեակտոր№2 լաբորատորիային տրամադրվեց 120 հա հողատարածք Մոսկվայի ծայրամասում (Պակրովսկի-Ստրեշնև) ատոմային ռեակտոր կառուցելու համար։ Ճառագայթման խնդիրը մեղմելու նպատակով նրա մեծ մասը գետնի մակարդակից ցածր նախագծվեց։ 1946 թվականի նոյեմբերին սկսվեց ռեակտորի հավաքումը։ Ռեակտորի ակտիվ գոտու վերջին 62-րդ շերտը տեղադրվեց 1946 թվականի դեկտեմբերի 25-ի երեկոյան[40]։ Կուրչատովն անձամբ մանրակրկիտ ուշադրությամբ ղեկավարում էր միջուկային շղթայական հսկվող ռեակցիայի գործնական իրականացման աշխատանքները և ԽՍՀՄ առաջին փորձարարական ուրան-գրաֆիտային Ֆ-1 ռեակտորի ներդրման աշխատանքները։ Ռեակտորի աշխատանքը իրականացվում էր բնական ուրանի և գրաֆիտային նեյտրոնային դանդաղեցուցիչի հիմքի վրա։ Պետք էր բացարձակ մաքուր գրաֆիտ և մետաղական ուրան, քանի որ աննշան անմաքրությունը կլանում էր նեյտրոնները և շղթայական ռեակցիան խափանվում էր[42]։ Մի վերջին անգամ անվտանգության համակարգերը ստուգելուց հետո Կուրչատովը հանձնարարեց լարի մոտ, որից կախված էր անվտանգության համակարգի կադմիումային ձողը, դնել ամենասովորական կացին. եթե անվտանգության համակարգերը չաշխատեն և ստեղծվի վթարային իրավիճակ, լարը կտրելով ձողը կընկներ ակտիվ գոտի և շղթայական ռեակցիան կընդհատվեր։ Ղեկավարման վահանակի մոտ մնացին միայն ռեակտորի հիմնական աշխատանքների պատասխանատուները, Մինիստրների խորհրդից լիազորված Ն. Ի. Պավլովը, իսկ Կուրչատովը անձամբ նստեց ղեկավարման վահանակի մոտ և ակտիվ գոտուց սկսեց հանել կադմիումային ձողերը։ Համակարգը աշխատեց չորս ժամ։ Փորձարկումը հաջողությամբ ավարտվեց։ Հաջորդ օրը ռեակտորը գործարկվեց Բերիայի ներկայությամբ։ Կուրչատովն անձամբ մասնակցում էր բոլոր աշխատանքներին և 1946 թվականի դեկտեմբերի 25-ին հայրենական գիտության և տեխնիկայի մեծագույն նվաճումը եղավ ԽՍՀՄ և Եվրոպայի առաջին միջուկային ռեակտորի (Ֆ-1՝ առաջին ֆիզիկական) գործարկումը։ Այն էական կարևորություն էր ներկայացնում ամբողջ ատոմային նախագծի համար։ Հետագայում Կուրչատովը ղեկավարեց միջուկային մի շարք ռեակտորների նախագծման և ստեղծման աշխատանքները։
Ամերիկյան Ֆերմի միջուկային ռեակտորը ապամոնտաժվեց, իսկ Ֆ-1 շարունակում է աշխատել։ Շնորհիվ նեյտրոնային հոսքի բարձր կայունության, այն էտալոն է ծառայում նոր ԱԷԿ-երի ռեակտորների համար նախատեսված սարքավորումների չափաբերման (կալիբրովկայի) համար[40]։ Արզամաս-16Կուրչատովը 1946 թվականին միաժամանակ № 2 լաբորատորիայի КБ-11 մասնաճյուղի (Արզամաս-16 գիտավան, այժմ՝ Նիժնի Նովգորոդի մարզի Սարով քաղաք) ստեղծման աշխատանքների գիտական ղեկավարն էր, որտեղ մշակվում էին միջուկային ռումբի առաջին նմուշները։ Ուրան-238-ի բլոկները, որոնք վերածվել էին պլուտոնիումի, ուղարկվեց Ա. Ա. Բոչկարի НИИ-9 լաբորատորիա՝ միջուկային և ֆիզիկա-քիմիական հատկությունները ուսումնասիրելու համար, առանց որի հնարավոր չէր ատոմային ռումբ կառուցել[40]։ Լաբորատոր պայմաններում պլուտոնիում-239-ի ստացումը (1947) հնարավորություն տվեց մշակել արդյունաբերական արտադրության մեթոդները։ Այդ ընթացքում ստեղծվել էր ճառագայթված ուրանից պլուտոնիումի անջատման տեխնոլոգիական սխեման, լուծվել էին մետաղական պլուտոնիումի ստացման և ատոմային ռումբի բաղադրիչների պատրաստման խնդիրները։ Առաջին ատոմային ռումբի նախագիծը սկզբում տարվում էր միաժամանակ մի քանի նախագծային բաժիններում, բայց երբ պարզ դարձավ, որ Ստալինի նշանակած ժամկետը (1948 թվականի սկիզբ) իրատեսական չէ, Հատուկ կոմիտեն ողջ ուժերը կենտրոնացրեց КБ-11-ում. ստեղծվեց հզոր փորձարարական բազա, անհրաժեշտ գիտական և մաթեմատիկական մտքի ապահովմամբ՝ կիրառելով այդ ժամանակի համար չտեսնված ԷՀՄ-ներ։ Արզամաս-16-ի կոնստրուկտորները հենց առաջին տարում արդեն ռումբի առավել էֆեկտիվ տարբերակ գտան, բայց Բերիան կատեգորիկ դեմ էր նորարարությանը, թեկուզ որոշ տարրերի ամենաչնչին արդիականացմանը, քանի որ ռումբի փորձարկումը անվրեպ պետք է լիներ։ Իսկ ամերիկյան ռումբն արդեն փորձարկված լինելով առավել հուսալի էր։
Կուրչատովի գիտական ղեկավարությամբ, Ֆ-1-ի փորձի հիման վրա Հարավային Ուրալում (Չելյաբինսկ-40, ներկայումս՝ Օզյորսկ) սկսեց 100 հազ. Կվտ հզորությամբ Ի-1 առաջին արտադրական ռեակտորի շինարարությունը։ 1949 թվական այստեղ ճառագայթված ուրանից անջատվեց մոտ 4 կգ պլուտոնիում։ Այսպիսով, երկրի առաջին պլուտոնիումային գործարանը սկսեց արտադրանք տալ։ 1949 թվական պլուտոնիումային գործարանի տված արտադրանքով Արզամաս-16-ում Յու. Բ. Խարիտոնի ղեկավարությամբ պատրաստվեց առաջին միջուկային լիցքը և խորհրդային առաջին միջուկային զենքը։ Այսպիսով, № 2 լաբորատորիայի ստեղծման օրվանից չորս տարվա ընթացքում գիտնականներին հաջողվեց ստեղծել ատոմային ռեակտորում միջուկի գործընթացների տեսության հիմքերը, կարգավորել ուրանի ջերմարձակող տարրերի արտադրությունը, ստանալ գերմաքուր գրաֆիտ, նախագծել և կառուցել շղթայական ռեակցիաները հսկող և ղեկավարող սարքեր և, ամենակարևորը՝ կառուցել ռեակտոր։ Կուրչատովն ըստ էության կարողացավ ստեղծել և՛ գրաֆիտի, և՛ մետաղական ուրանի արդյունաբերական արտադրությունը։ № 2 լաբորատորիայի մասնաճյուղի (КБ-11) ջանքերով 1949 թվականի օգոստոսի 29-ին Սեմիպալատինսկի բազայում Կուրչատովի ղեկավարությամբ իրականացվեց ԽՍՀՄ առաջին РДС-1 (Россия Делает Сама) պլուտոնիումային միջուկային ռումբի փորձարկումը՝ առաջին միջուկային պայթյունը (ամերիկյան ռումբի կրկնօրինակը)[46]։ Չնայած ամերիկյան նախագիծն ավելի արագ էր առաջ գնում և 1945 թվականին Ճապոնական քաղաքների՝ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներով ԱՄՆ մենաշնորհային դիրք ձեռք բերեց, սակայն 1949 թվականի օգոստոսի 29-ին ավարտվեց ԱՄՆ մենաշնորհի կարգավիճակը Սեմիպալատինսկի բազայում խորհրդային առաջին ատոմային ռումբի փորձարկմամբ։ Այդպես ավարտվեց ԱՄՆ մոնոպոլիան և սկսվեց միջուկային և հրթիռային սպառազինության մրցավազքը Արևելքի և Արևմուտքի միջև։ ԱՄՆ ատոմային մենաշնորհի չեզոքացումը էական նշանակություն ունեցավ «սառը պատերազմի» սկզբնական շրջանում միջազգային իրավիճակի կարգավորման գործում։ Ինքը՝ Իգոր Կուրչատովը ատոմային խնդրի լուծումը համարում է իր մեծագույն ներդրումը խաղաղության գործում։ ԽՍՀՄ ՄԽ Հրամանագիր
Ջրածնային ռումբԱտոմային ռումբի ստեղծման ընթացքում հայտնաբերվեցին թեթև տարրերի սինթեզի իրականացման սկզբունքային հնարավորություններ, որը ստացավ ջրածնային (ջերմամիջուկային) ռումբ անվանումը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում էին ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ԽՍՀՄ-ում։ 1951 թվականին ատոմային ռումբերի հայրենական նախագծերը ստուգումն անցան և ԽՍՀՄ գործարանները այդ ընթացքում լիովին յուրացրեցին միջուկային վառելիքի արտադրության տեխնոլոգիաները։ Խորհրդային միության Կառավարության որոշմամբ ջրածնային ռումբի ստեղծման աշխատանքները շարունակվեց իրականացնել Ի. Վ. Կուրչատովի գիտական ղեկավարությամբ, որը Կուրչատովն իրականացրեց (նախագիծը՝ Յուլիյ Խարիտոնի, գաղափարը՝ Անդրեյ Սախարովի) անհավանական կարճ ժամկետներում։ 1953 թվականի օգոստոսի 12-ին ԱՄՆ-ից մեկ տարի շուտ ԽՍՀՄ-ը հայտարարեց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը իրականացնելու մասին։ Կուրչատովի կոլեկտիվը հետագայում մշակեց АН602 ջերմամիջուկային ռումբը (Ցար-ռումբ) 52 000 կտ ռեկորդային հզորությամբ, որը արտադրվեց նրա մահից մեկ տարի անց։ 1950-ական թվականներին Կուրչատովը հետևողականորեն աշխատում էր հսկվող ջերմամիջուկային սինթեզի խնդրով։ 1956 թվականին մի խումբ խորհրդային գիտնականների հետ այցելեց Մեծ Բրիտանիայի «Հարուել» (Harwell) անգլ.՝ Ատոմային էներգիայի հետազոտական կենտրոն, որտեղ միջազգային գիտնականներին առաջարկեց համագործակցել այդ բնագավառում և ատոմային էներգիան ծառայեցնել խաղաղ նպատակներին[48]։ Գիտությունը խաղաղ նպատակների համարՋրածնային ռումբի փորձարկումից հետո Կուրչատովն ասել է Ալեքսանդրովին.
Գիտական և գիտա-կազմակերպչական հսկայական զբաղվածության պայմաններում, խոշոր գիտական, գիտա-տեխնիկական և արտադրական կոլեկտիվներ ղեկավարելով հանդերձ, Կուրչատովը ժամանակ էր գտնում ակտիվ հասարակական գործունեություն ծավալելու համար։ Նա ելույթներ էր ունենում ԽՍՀՄ Գերագույն խուրհուրդների նիստերում, Կոմկուսի համագումարներում, լրատվամիջոցներում՝ ներկայացնելով հայրենական գիտության նվաճումները, զարգացման հեռանկարները։ ԽՍՀՄ Կոմկուսի 1956 թվականի, 1959 թվականի համագումարներում, Գերագույն խորհրդի նիստերում (1958)՝ որպես պատգամավոր (1950 թվականից մինչև մահը), հոդվածներում, հարցազրույցներում, տպագիր հրատարակումներում, կոլեգաների և ուսանողների շրջանում, միջազգային կոնֆերանսներում և այլուր, ամենուրեք Կուրչատովը մատնացույց էր անում ատոմային և ջերմամիջուկային զենքի համընդհանուր արգելման հասնելու անհրաժեշտությունը։ Նա ղեկավարում էր ատոմային էներգիայի խաղաղ նպատակներին ծառայեցնելու խնդիրների լուծման աշխատանքները։ Կոլեկտիվի աշխատանքի արդյունքը եղավ Օբնինսկի ԱԷԿ-ի նախագծումը, շինարարությունը և 1954 թվականի հունիսի 26-ին թողարկվեց Օբնինսկի ԱԷԿ-ը՝ աշխարհում առաջին ատոմային էլեկտրակայանը։
1955 թվականին գլխավորում է Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Առաջին Միջազգային կոնֆերանսում խորհրդային պատվիրակության զեկուցների պատրաստումը (Ժնև, Շվեյցարիա)։ 1955 թվականին անցկացնում է Համամիութենական գիտաժողով հսկվող ջերմամիջուկային ռեակցիաների վերաբերյալ։ 1956 թվականին խորհրդային պետական պատվիրակության կազմում զեկուցումով հանդես է գալիս Հարուելի ատոմային հետազոտական կենտրոնում (Անգլիա) հսկվող ջերմամիջուկային ռեակցիաների խնդրի և ԽՍՀՄ ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ։ 1958 թվականին Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման վերաբերյալ Երկրորդ Միջազգային կոնֆերանսում գլխավորում է խորհրդային պատվիրակության զեկուցների պատրաստումը (Ժնև, Շվեյցարիա)։ 1958 թվականին Կուրչատովի առաջարկով Անդրեյ Սախարովը մթնոլորտում ջերմամիջուկային փորձարկումների հետևանքների վերաբերյալ գիտական գնահատական է պատրաստում։ Արդյունքն եղավ այն, որ Սախարովը հետագայում կանգնեց մթնոլորտում, տիեզերքում և ջրի տակ միջուկային զենքի փորձարկումների արգելման մասին Համաձայնագրի կնքման նախաձեռնողների շարքերում (1963 թվական)։ Տաղանդավոր ղեկավար և գիտական կազմակերպիչ
Կյանքի վերջին ամիսըԻգոր Վասիլևիչ Կուրչատովի կյանքը դինամիկ և սրընթաց է եղել։ Իսկ հատկապես վերջին ամիսը առավել հագեցած էր։ Նոր գաղափարներով տոգորված, նա եղավ Ուկրաինայում, ծանոթացավ Խարկովի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի և Ուկրաինայի ԳԱ Միջուկային հետազոտությունների ինստիտուտի աշխատանքներին, պլանավորում էր միջուկային ֆիզիկայի և ջերմամիջուկային ռեակցիաների նոր աշխատանքների զարգացումը։ Վերադառնալով Մոսկվա, նա մեծ վերելքով առավոտից իրիկուն աշխատում էր, անտեսելով բժիշկների բոլոր արգելքները, սահմանափակումներն ու խորհուրդները։ Կյանքի վերջին օրը Կուրչատովը Բարվիխա առողջարանում բուժվող իր ընկերոջ՝ ակադեմիկոս Յուլիյ Բարիսովիչ Խարիտոնին այցելության էր գնացել։ Նստարանին նստած զրույցի ժամանակ մի պահ դադար եղավ, Խարիտոնը նայեց Կուրչատովի կողմը․ նա արդեն մահացած էր։ Մահը վրա էր հասել տրոմբից առաջացած սրտի էմբոլիայի հետևանքով 1960 թվականի փետրվարի 7-ին, ժամը 12-ն անց 15 րոպ։ Գիտնականի մարմինը դիակիզման է ենթակվել, իսկ փոշին Մոսկվայի Կարմիր հրապարակի Կրեմլյան պատի տակ է հանգչում։ Պատգամ
Կոչումներ և պարգևներ
Ի պատիվ Կուրչատովի
Քաղաքներ, մարզեր և փողոցներ
Կրթական հաստատություններ
Ատոմակայաններ
Հուշարձաններ
Փոստային նամականիշներ
Հետաքրքիր է իմանալԿուրչատովին մականունըԱշխատակիցները Կուրչատովին իր երկար մորուքի համար Բարադա (Борода-մորուք) մականունն էին տվել։ Այդ մորուքն իր նախապատմությունն ունի։ Կինը՝ Մարինա Սինելնիկովան, պատերազմի առաջին շաբաթներին իսկ տարհանվել էր Կազան։ 1942 թվականի հունվարին, խիստ սառնամանիքին Կուրչատովը մեկնում է Կազան։ Նրա բարակ ծովային բաճկոնը չի պաշտպանում ցրտից և նա հիվանդանում է թոքերի բորբոքումով։ Վիճակն այնքան ծանր էր, որ մի կերպ ողջ է մնում։ Հիվանդությունը երեք ամիս է տևում։ Այդ ընթացքում մորուք էր աճել։ Հիվանդությունից ոտքի կանգնելով նա հայելու մեջ տեսնում է իր խիստ հյուծված դեմքը։ Կնոջ հարցին՝ կսափրվե՞ս, պատասխանում է․ «հաղթանակից հետո»։ Մոսկվայի Կուրչատովի տուն-թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ռաիսա Կուզնեցովայի խոսքերով․
Ծնողների մահըՊատերազմի սկզբում, երբ Կուրչատովը Սևաստոպոլ գործուղման էր, 1941 թվականի օգոստոսի 29-ին մայրը նամակ է ուղարկում հոր մահվան մասին։ Ի դեպ, 1949 թվական հենց այդ օրն էլ Կուրչատովը նշանակել է առաջին խորհրդային ատոմային ռումբի փորձարկման օրը։ Ամենայն հավանականությամբ այդ օրվա ընտրությունը Վասիլ Կուրչատովի հիշատակին է նվիրված[57]։ 1942 թվականի փետրվարին Կուրչատովի մորը շրջափակված Լենինգրադից տեղափոխում է Կուրչատովի ասպիրանտներից մեկը։ Մարիյա Կուրչատովան երկարատև սովից խիստ հյուծված էր և մահանում է ապրիլի 12-ին, Վոլոգդայում։ Ֆիլմեր
Գրականություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|