«Ինքնասպանների ջոկատ»-ը շարունակելու պլանները հայտնվել են դեռ ֆիլմի թողարկումից առաջ և հաստատվել են 2016 թվականի մարտին։ Թեև Դեյվիդ Էյերը սկզբնական շրջանում պետք է վերադառնար ռեժիսորական աթոռին, նա նախագծից դուրս էր մնացել 2016 թվականի դեկտեմբերին։ Warner Bros-ի կողմից դիտարկվել են մի քանի ռեժիսորներ, այդ թվում՝ Մել Գիբսոնին և Դանիել Էսպինոսին, նախքան 2017 թվականի սեպտեմբերին Գևին Օ’Քոնորի վարձելը։ Սակայն մեկ տարի անց Օ’Քոնորը լքել է նախագիծը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ 2018 թվականի հոկտեմբերին Ջեյմս Գանը, որին The Walt Disney Company-ն հեռացրել էր Marvel-ի «Գալակտիկայի պահապանները. մաս 3» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից։ Գանը ոգեշնչվել է 1980-ական թվականների «Ինքնասպանների ջոկատ»-ի մասին կոմիքսներով, ինչպես նաև որոշել է կենտրոնանալ նոր կերպարների վրա, քան շարունակել 2016 թվականի ֆիլմի պատմությունը։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։
ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին։
Քորթնի Ջայ՝ Ջորջ «Դիգեր» Հարկնես/Նավապետ Բումերանգ, խելագար գող, որը օգտագործում է բումերանգները որպես զենք։
Իդրիս Էլբա` Ռոբերտ Դյուբա/Բլադսպորտ, ֆիլմի բոլոր հերոսներից ամենաշատ զենքով զինված դատապարտյալ հանցագործ, որը բանտարկվել է Սուպերմենի վրա Կրիպտոնի գնդակից կրակելու համար։
Ջոն Սինա` Քրիստոֆեր Սմիթ/Խաղարարար, անխիղճ մարդասպան, որը հավատում է ամեն գնով խաղաղության հասնելուն։
Փիթեր Կապալդի` Քլիֆորդ Դևո/Մտածող, սուպերչարագործ տելեպատիկ ունակություններով և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի անդամ։
Ալիսա Բռագա` Սոլ Սորիա, հարավ-ամերիկացի հեղափոխական և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի դաշնակից։
Փիթ Դևիսոն` Ռիչարդ Հերց/Բլեկգարդ, վարձկան և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի անդամ։
Դավիթ Դաստմալչյան` Աբներ Քրիլ/Կետերով-մարդ
Մայքլ Ռուկեր` Բռայան Դյոռլին/Սավանտ, համակարգչային հաքեր և «Ինքնասպանների ջոկատ»-ի նոր անդամ։
Նաթան Ֆիլոն` Ֆլոյդ «ՏԴԿ» Բելկին/Ձեռքերը պոկող տղա, սուպեր չարագործ որը կարողանում է պոկել իր ձեռքերը և դրանք որպես զենք օգտագործել։
Սթորմ Ռիդ` Թիլա. Դյուբայի դուստրը։
Դանիելա Մելշիոր` Առնետ որսացող 2։
Սթիվ Էիջի` Ջոն Էկոնոմոս և Նեունե/Շնաձուկ Արքա, մետամարդ շնաձկանը բնորոշ ունակություններով։
Շոն Գան` Ջոն Մոնրո/Աքիս, սարսափեցնող կես առնետ, կես մարդ։