Լունա, Լուսնի հետազոտությունների խորհրդային ծրագրի և 1959 թվականից ԽՍՀՄ-ում դեպի Լուսին արձակվող ավտոմատ միջմոլորակային կայանների (ԱՄԿ) անվանումը։ Առաջին սերնդի ԱՄԿ-ները («Լունա-1», «Լունա-2», «Լունա-3») արձակվել են առանց Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու և հետագծի ուղղումներ ու լուսնամերձ տարածությունում արգելակումներ կատարելու։ Երկրորդ սերնդի ԱՄԿ-ները («Լունա-4» — «Լունա-14») արձակելիս կիրառվել են կայանները նախապես Երկրի արհեստական արբանյակի՝ ուղեծիր դուրս բերելու ավելի կատարյալ եղանակը, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժումը, թռիչքի հետագծի ուղղումը և լուսնամերձ տարածությունում ակտիվ մանևրումը։ Կայանների երրորդ սերունդն իր հնարավորություններով նախորդների համեմատ ավելի կատարյալ է։ «Լ-15»—«Լ-24» կայաններն արձակելիս կիրառվել են Երկրի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, այդ ուղեծրից Լուսնի ուղղությամբ շարժվելու, թռիչքի հետագիծն ուղղելու, Լուսնի արհեստական արբանյակի ուղեծիր դուրս բերելու, արգելակելու և Լուսնի որոշակի շրջանում մեծ ճշգրտությամբ փափուկ վայրէջք կատարելու մեթոդները։ Առաջին անգամ «Լունա»-ների միջոցով կայանը կրող հրթիռի վերջին աստիճանի հետ հասցվել է Լուսնիմակերևույթ («Լ-2»), նկարահանվել է Լուսնի անտեսանելի կիսագունդը («Լ-3»), Լուսնի վրա փափուկ վայրէջք է կատարվել («Լ-9»), Լուսնի վրա ուսումնասիրվել են Լուսնի գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները («Լ-13»), Լուսնի գրունտի նմուշները բերվել են Երկիր («Լ-16»), «Լունոխոդ-1» առաջին ավտոմատ ինքնագնաց գիտական լաբորատորիան փոխադրվել է Լուսնի մակերևույթ («Լ-17»)։
Նվաճումներ
Լունա 1-ին չհաջողվեց բախվել Լուսնի հետ, ինչպես իսկզբանե պլանավորված էր, այն անցավ Լուսնի մոտով և հայտնվելով Արեգակի շուրջ ուղեծրում դարձավ առաջին տիեզերանավը որը պտտվում է Արեգակի շուրջ։
1959 թվականին, Լունա 2-ը բարեհաջող բախվեց լուսնի մակերևույթին և դարձավ մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտը որը հասավ Լուսնի մակերևույթին։
Նույն տարում, ավելի ուշ Լունա 3 կատարեց պտույտ Լուսնի շուրջ և վերադարձավ Երկրից երբեք չերևացող Լուսնի հակառակ կողմի առաջին լուսանկարներով։
Լունա 9–ը առաջին սարքն էր, որին հաջողվեց փափուկ վայրէջք կատարել այլ մոլորակի մակերևույթին, 1966 թվականի փետրվարին։ Այն վերադարձրեց հինգ սև ու սպիտակ, ստերեոսկոպիկ շրջանային համայնապատկեր, որոնք լուսնային մակերեսի առաջին մոտիկից արված լուսանկարներն էին։
Լունա 10–ը ավելի ուշ նույն տարում, դարձավ Լուսնի առաջին արհեստական արբանյակը։
Լունա 17 և Լունա 21 Լուսին հասցրեցին լուսագնացներ՝ ինքագնաց սարքեր, որոնք տեղաշարժվում էին Լուսնային մակերևույթով (տես Լուսագնաց ծրագիր).
«Լունա» ծրագրի առաքելությունները առաջինն էին տիեզերքի ուսումնասիրության մեջ, որոնք հիմնվում էին միմիայն ռոբոտատեխնիկայի վրա։
Այլ նշանակալի առաքելություններ
Լունա 15, որը նույնպես պետք է Լուսնային գրունտի նմուշներ վերդարձներ, իր առաքելությունը կատարում էր Ապոլոն 11–ի հետ միաժամանակ։ Լուսնի վրա առաջին ոտք դրած մարդիկ՝ Նեյլ Արմստրոնգը և Էդվին Օլդրինը արդեն Լուսնի մակերևույթին էին, երբ Լունա 15–ը սկսեց իր վայրէջքը և րոպեներ անց վթարվեց բախվելով լեռանը։
Նաև հայտնի, որպես Մեչտա (ռուսերեն «երազանք»)։ Դուրս էր բերվել սխալ ուղեծրի, անցավ Լուսնի կողքով առանց վերջինիս բախվելու և դարձավ առաջին տիեզերասարքը որը լքեց երկնակենտրոն (գեոցենտրիկ) ուղեծիռը
Բախվեց Լուսնին Քայքայման ճահիճում (29.10 N, 0.00 E) 1959 թվականի սեպտեմբերի 14–ին ժամը ~07:30:00 UT։ Մարդու կողմից ստեղծված առաջին օբյեկտն է, որը հասավ Լուսնին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 684)։