Կայանը հիմնված էր նախորդ 3ՄՎ նախագծի վրա, և օգտագործվել է Մարս-2-ից 7 և Վեներա-9-ից 16 առաքելությունների համար։
Ստեղծվել են կայանի հենքի տարբեր տարբերակներ, օրինակ՝ 4Վ-1, 4Վ-Մ և 4Վ-2[1][2]։ Նույն բազային նախագիծը օգտագործվել է նաև Երկրի արբանյակների, մասնավորապես տիեզերական աստղադիտարանների համար[3]։
Կայան
Կայանը ուներ 2,8 մետր բարձրություն և արևային մարտկոցների բացված դիրքում 6,7 մետր լայնություն։ Կայնի կենտրոնական հատվածն ուներ մոտ մեկ մետր տրամագիծ, դրա վրա էր տեղակայված շարժիչը։ Հիմնական շարժիչը շրջապատված է կոնաձև գիտական գործիքների խցիկով, որի տրամագիծը կազմում է 2,35 մետր հիմքում[4]։
Առաջին երեք կայանների վրա (Մարս-2,3-ը և Կոսմոս 419) տեղադրված էր ԿՏԴՈւ-425 շարժիչ, իսկ 1971 թվականից հետո այն փոխարինվեց ԿՏԴՈւ-425Ա մոդելով[5]։