Խաղողազգիներ
Խաղողազգիներ (լատին․՝ Vitis vinifera), բազմամյա թփերի տեսակ, բնափայտացողուն լիաններ են, որոնք մագլցում կամ կառչում են հենարաններից հատուկ հարմարանքների՝ բեխիկների միջոցով։ Տեսակի ներսում հազվադեպ են հանդիպում ուղղաձիգ, կանգուն թփեր։ Ընտանիքը ընդգրկում է 10 ցեղի շուրջ 600 տեսակներ, որոնք հիմնականում տարածված են բարեխառն և արևադարձային տարածաշրջաններում։ ՏարածումՏարածված է Արևմտյան Եվրոպայի միջին և հյուսիսային շրջաններում, Ղրիմում, Միջին Ասիայում։ Հայաստանում հանդիպում է հյուսիսարևելյան շրջանների և Զանգեզուրի ստորին անտառային գոտում։ Հայաստանի կապտականաչ տարածքներում հազվադեպ հանդիպում է խաղողազգիների ընտանիքի մեկ այլ տեսակ՝ Ամպելոպսիս (Ampelopsis Michx.) ցեղի 2 ներկայացուցիչներ.
Այս ընտանիքի ներկայացուցիչներից Հայաստանի դեկորատիվ այգեգործության համար որոշակի հետաքրքրություն է ներկայացնում.
|