Խերսոնի մարզ
Խերսոնի մարզ (ուկրաիներեն՝ Херсо́нська о́бласть), մարզ Ուկրաինայի հարավային մասում։ Հարավ-արևմուտքից լվացվում է Սև ծովով, իսկ հարավ-արևելքից՝ Ազովի ծովով։ Սահմանակից է հյուսիսում՝ Դնեպրոպետրովսկի մարզի հետ, արևելքում՝ Զապորոժյեի մարզի, արևմուտքում՝ Նիկոլաևի մարզի, իսկ հարավում՝ Զրիմի Ինքնավար Հանրապետության հետ։ Վարչական կենտրոնն է Խերսոն քաղաքը։ Կազմվել է 1944 թվականի մարտի 30-ին։ Հարավից ողողվում Է Սև և Ազովի ծովերով։ Տարածությունը 28 500 կմ² է, բնակչությունը՝ 1 117 000. (2008)։ Մարզի վարչական կառուցվածքԲաժանվում Է 18 վարչական շրջանի, ունի 8 քաղաք, 29 քտա.։ Կենտրոնը՝ Խերսոն։ ԿլիմաԽերսոնի մարզը գտնվում է Մերձսևծովյան դաշտավայրում։ Մակերևույթը հյուսիսում մասնատված է խանդակներով ու ձորակներով, հարավին բնորոշ են մեկուսացած, ոչ խոր իջվածքները։ Սև և Ազովի ծովափերը կտրտված են փոքր ծոցերով, թերակղզիներով ու ցամաքալեզվակներով։ Ծովափի երկարությամբ ձգվում են մի շարք ավազային կղզիներ։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը - 5°Cից - 2 °C է, հուլիսինը՝ 21 °C-ից 23 °C։ Ամառը շոգ է, չորային։ Հաճախակի են խորշակային փոթորիկները։ Տարեկան տեղումները 300 - 420 մմ են։ Գլխավոր գետը Դնեպրն է, որի հովտում մեծ տարածություն են գրավում ճահիճները։ Խերսոնի մարզում գործում են Ինգուլեցի և Կրասնոզնամենսկի ոռոգիչ համակարգերը, Հյուսիս-Ղրիմյան ջրանցքը, Կախովկայի ջրամբարը։ Կառուցվում են Կախովկայի ոռոգիչ համակարգը (Եվրոպայում ամենախոշորը) և Հյուսիս-Ռոգաչինյան ոռոգիչ համակարգի առաջին հերթը։ Խերսոնի մարզը գտնվում է տափաստանային զոնայում։ Օգտակար հանածոներԿան հանքային շինանյութեր, կերակրի աղ, տորֆ, ինչպես նաև բուժիչ ցեխեր։ ՏնտեսությունՄինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Խերսոնի մարզն ագրարային շրջան էր։ Սովետական իշխանության տարիներին Խերսոնի մարզում զարգացան մեքենաշինությունը, սննդի և թեթև արդյունաբերությունը, տրանսպորտի ժամանակակից ձևերը։ Խերսոնում են գտնվում Կոմինտերնի և Կույբիշևի անվան նավաշինական, կոմբայնի, էլեկտրամեքենաշինական և կարդանային լիսեռների, Կախովկայում՝ էլեկտրազոդման սարքավորումների, Նովայա Կախովկայում՝ էլեկտրամեքենաշինական, Բերիսլավում՝ մեքենաշինական գործարանները։ Բազմաճյուղ է սննդի արդյունաբերությունը (պահածո, ալյուր, գինի, միս, ձուկ ևն)։ Թեթև արդյունաբերության առաջատար ճյուղը տեքստիլն է։ Խերսոնում է գտնվում ՍԱՀՄ բամբակեղենի խոշորագույն կոմբինատներից մեկը, որը տալիս է Ուկրաինական ՍՍՀ բամբակե գործվածքեղենի ավելի քան 43%-ը։ Կան ապակետարայի, նավթավերամշակման, թաղանթանյութի ձեռնարկություններ։ Խերսոնի մարզի էներգետիկան հիմնված է Դոնեցկի ածխի, Հյուսիսային Կովկասի, Ադրբեջանի, Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող նավթի և Շեբելինկայի գազի վրա։ Գործում են Կախովկայի ՀԷԿ-ը (350 000 կվտ) և Խերսոնի ՋԷԿ-ը։ Խերսոնի մարզում զարգացած է հացահատիկի արտադրությունը և անասնապահությունը։ Գյուղատնտեսական կուլտուրաների ցանքատարածությունը 1975 թվականին 1644 100 հա էր։ Մշակում են ցորեն, գարի, եգիպտացորեն, վարսակ, բրինձ, հատիկաընդավորներ, տեխնիկական կուլտուրաներից՝ արևածաղիկ, տզկանեփ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաներ, կարտոֆիլ։ Զբաղվում են այգեգործությամբ։ Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգացած է խոզաբուծությունը, նրբագեղմ ոչխարաբուծությունը։ Երկաթուղիների երկարությունը 536 կմ է (1975)։ Համամիութենական նշանակություն ունի ծովային տրանսպորտը, նավահանգիստներն են Խերսոնը, Գենիչեսկը։ Զարգացած է գետային տրանսպորտը։ Ավտոճանապարհների երկարությունը 6 000 կմ է։ Խերսոնի մարզով է անցնում Շեբելինկա - Դնեպրոպետրովսկ - Օդեսա գազամուղը։ Կառուցվում է Կրեմենչուգ-Խերսոն նավթամուղը (1980 թվականի դրությամբ)։ Օդային ճանապարհով կապված է երկրի խոշոր քաղաքների հետ։ Կրթություն1975 - 1976 ուս. տարում մարզի 728 հանրակրթական դպրոցներում սովորում էին 202 600 աշակերտ, 21 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ 21 000, 22 պրոֆտեխնիկական ուսումնարանում՝ ավելի քան 10 700, բուհերում՝ 11 100 ուսանող։ Մշակույթ1976 թվականին Խերսոնի մարզում գործում էին 634 գրադարան, 2 թանգարան, 2 թատրոն, 646 ակումբ, 888 կինոսարք։ Լույս են տեսնում «Նադդնիպրյանսկա պրավդա» (Մերձդնեպրյան պրավդա) և «Լենինսկի պրապոր» (Լենինյան դրոշ) մարզային թերթերը։ 1976 թվականին մարգում կար 104 հիվանդանոց (13, 4 հզ. մահճակալով), 3 000 բժիշկ, 43 առողջարան, հանգստյան տուն և պանսիոնատ։ Ընդհանուր տեղեկություններԽերսոնի մարզի վարչական կենտրոնն է Խերսոն քաղաքը։ Մարզի վարչական միավորների քանակները՝
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Խերսոնի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։ Շրջաններ
Քաղաքներ
ԲնակչությունԲնակչության 78,3 %-ը ուկրաինացիներ են, 18 %-ը՝ ռուսներ, բնակվում են նաև բելառուսներ, հրեաներ և այլք (1979)։ Խտությունը՝ 1 կմ² վրա մոտ 40,9 մարդ (1979), քաղաքային բնակչությունը՝ 60 %։ Խոշոր քաղաքներն են Խերսոնը, Նովայա Կախովկան, Գենիչեսկը։ Խերսոնի մարզում 2012 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ բնակվում էր 1 078 795 մարդ։ Բնակչության ազգային կազմԽերսոնի մարզի բնակչության ազգային պատկանելությունը 2001 թվականի տվյալներով[1]
Խոշոր բնակավայրեր
Տես նաևԾանոթագրություններ
|