Տերնոպոլի մարզ
Տերնոպոլի մարզ (ուկրաիներեն՝ Терно́пільська о́бласть), մարզ Ուկրաինայի արևմտյան մասում։ Ստեղծվել է 1939 թվականի դեկտեմբերի 4-ին։ Մինչև 1944 թվականի օգոստոսի 9-ը անվանվում էր Տարնոպոլի մարզ։ Ծածկում է պատմական Գալիցիա տարածքի արևելյան մասը, Պոդոլյեի արևմտյան մասը և Վոլինի հարավային մասը։ Աշխարհագրական տեսանկյունից գտնվում է Պոդոլյան բարձրավայրի վրա, Տերնոպոլի մարզի հարավային սահմանը անցնում է Դնեստր գետով, արևելյանը՝ Զբրուչ գետով։ Սահմանակից է հյուսիսում՝ Ռովնոյի մարզի, արևելքում՝ Խմելնիցկիի մարզի, հարավում՝ Չերնովիցիի մարզի, հարավ-արևմուտքում՝ Իվանո-Ֆրանկովսկի մարզի, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Լվովի մարզի հետ։ Մարզի վարչական կառուցվածքԸնդհանուր տեղեկություններՏերնոպոլի մարզի վարչական կենտրոնն է Տերնոպոլ քաղաքը։ Մարզի վարչական միավորների քանակները՝
Մարզում տեղական ինքնակառավարումը իրականացվում է Տերնոպոլի մարզային խորհրդի կողմից, գործադիր իշխանությունն է՝ մարզային պետական վարչությունը։ Մարզի ղեկավարն է հանդիսանում մարզային վարչության նախագահը, որը նշանակվում է Ուկրաինայի նախագահի կողմից։ ՇրջաններՏերնոպոլի մարզում կան 17 շրջաններ։ ՔաղաքներՄարզային նշանակության քաղաքներ՝ Շրջանային նշանակության քաղաքներ՝ ԲնակչությունՏերնոպոլի մարզում 2001 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ բնակվում էր 1 125,7 հազար մարդ, (Ուկրաինայի բնակչության 2,3 %)։ Միջին խտությունը կազմում էր 45,3 մարդ/կմ², ամբողջ Ուկրաինայում խտությունը կազմում է 80 մարդ/կմ²։ Բնակչության ազգային կազմԱզգային կազմությամբ Տերնոպոլի մարզը հանդիսանում է Ուկրաինայի ամենամիազգային մարզը։ Ընդ որում, 2001 թվականի համա-Ուկրաինական մարդահամարի արդյունքներով, այստեղ ապրում են 85 ազգությունների ներկայացուցիչներ, որոնց մեջ առավել մեծաքանակ են հետևյալները[1]`
Խոշոր բնակավայրեր
Տես նաևԾանոթագրություններ
|