Խփիր ոսկորին
«Խփիր ոսկորին» (անգլ.՝ Play It to the Bone), 1999 թվականի ամերիկյան սպորտային դրամա, գլխավոր դերերում են` Անտոնիո Բանդերասը և Վուդի Հարելսոնը։ ՍյուժեՖիլմի կարևոր արտահայտություն. «Ոչ ոք չի հարվածի քեզ այնքան ուժգին, որքան քո լավագույն ընկերը»։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ և մտերիմ ընկերներ Ցեզարն ու Վինսը մի ժամանակ մեծ հույսեր ունեին, բայց նրանցից յուրաքանչյուրը բաց թողեց հնարավորությունը չեմպիոն դառնալու և գումար վաստակելու։ Այժմ նրանք ունեն պատահական վարձատրվող աշխատանք, բայց դեռ հոգու խորքում հույս ունեին «մեծ պայքարի» վրա, որը նրանց կբերեր փառք և կհասցներ պրոֆեսիոնալ բռնցքամարտի գագաթնակետին։ Եվ ահա ճակատագիրը ժպտաց նրանց։ Նախկին մենեջեր Ցեզարյան առաջարկեց նրանց երկուսին հանդես գալ ռուս.՝ "андеркарте" (երկրորդական մենամարտում` հանդիսատեսին ակտիվացնելու համար) Մայկ Թայսոնի մենամարտում, խոստանալով, որ հաղթողը իրավունք կստանա մասնակցել չեմպիոնական մենամարտին։ Փողի բացակայության պատճառով Լաս-Վեգաս մեկնելու համար, Վինսն ու Ցեզարը համոզում են, որ իրենց երկուսին մեքենայով տանեն իրենց նախկին ընկերուհու` Գրեիսի մոտ, ում հետ ժամանակին յուրաքանչյուրն էլ հարաբերություն է ունեցել։ Վեգասի ճանապարհին նրանք վերցնում են արկածախնդիր Լիային, ով իրենց փոխարեն վճարում է ռեստորանում։ Ֆիլմի սյուժեն բաղկացած է երկու մասից. գլխավոր հերոսների ճամփորդությունը Հարավային Ամերիկայի կիսաանապատային ճանապարհով և Վինսին ու Ցեզարին առնչվող մենամարտի միջոցառումները։ Դերերում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|