Մեյվ Քուինլեն (անգլ.՝ Maeve Quinlan, ամբողջ անունը` Մեյվ Էնն Քուինլեն (Maeve Anne Quinlan), նոյեմբերի 16, 1964(1964-11-16)[1][2], Չիկագո[3][4]), ամերիկյան դերասանուհի և նախկին թենիսիստուհի։ Լայն ճանաչում է ստացել խաղալով «Հարավը ոչ մի տեղ է» և «90210. Նոր սերունդ» հեռուստասերիալներում։
Կենսագրությունը
Մեյվ Քուինլենը ծնվել է ԱՄՆ-ում, իռլանդացիների ընտանիքում[5] և ունի երկքաղաքացիություն (ԱՄՆ և Իռլանդիա)։ Պրոֆեսիոնալ թենիսով սկսել է զբաղվել 16 տարեկանից և մասնակցել է մի քանի միջազգային մրցաշարերի, զբաղեցնելով 95-րդ տեղը` երիտասարդ մարզիկների միջազգային վարկանիշային աղյուսակում, որի շնորհիվ կարողացել է կրթաթոշակ ստանալ Հարավային Կալիֆոռնիայի[5] և Հյուսիս-Արևմտյան համալսարաններից։ Վերջինում նա ուսանում էր դերասանի վարպետություն։ Վնասվածք ստանալուց հետո նա թողել է սպորտը` նվիրվելով դերասանի մասնագիտությանը և նկարահանվել Nike-ի և Gatorade-ի գովազդային հոլովակներում[6]։
1995-2005 թվականներին նկարահանվել է «Հանդուգն են ու գեղեցիկ» հեռուստասերիալում` կատարելով Մեգան Կոնլիի դերը։ 2006 թվականին, որպես աստղային հյուր, հայտնվել է նույն սերիալի երեք դրվագներում։ Նրա առավել աչքի ընկնող դերերից է նաև Ռոնդայի դերը` աղմկահարույց «Քեն Փարք» (2002 թ.) կինոնկարում, որտեղ նա սեքսով է զբաղվում իր դստեր ընկերոջ հետ։ 2009 թվականին, Տարաջի Հենսոնի և Մորիս Չեսթնաթի հետ միասին, նկարահանվել է «Հեշտությամբ չհանձնվել» կինոնկարում։ Որպես պրոդյուսեր և գլխավոր դերակատար, հանդես է եկել «3Way» վեբ-սերիալով։
Անձնական կյանքը
Մեյվ Քուինլենը 1996-1999 թվականներին ամուսնացած է եղել դերասան Թոմ Սայզմորի հետ։ Ներկայումս ապրում է Լոս Անջելեսում[5]։
Ֆիլմագրությունը
Կինո
Թվական |
Անվանում |
Բնօրինակ անվանում |
Կերպար
|
1999 |
Ֆլորենտինո |
The Florentine |
Կլեր
|
1999 |
Հարվածիր ոսկորին |
Play It To The Bone |
Տիֆանի
|
2001 |
Մարդասպանի բնազդը |
Instinct To Kill |
բուժքույր
|
2001 |
Իսկական շիկահերը |
Totally Blonde |
Լիֆ Ուոթսոն
|
2002 |
Քեն Փարք |
Ken Park |
Ռոնդա
|
2003 |
Համակարգչային խաղեր |
Net Games |
Սանդրա Սիմոնդա
|
2003 |
Ամերիկայի սիրտը |
Heart Of America |
Բեքի Շուլտց
|
2004 |
Ոչ ոք կատարյալ չէ |
Nobody's Perfect |
խելագար աղջիկ
|
2004 |
Խարդախները |
Criminal |
Հիզեր
|
2004 |
«Դրոն» վիրուսը |
The Drone Virus |
Կոլին Օ'Բրայան
|
2004 |
Սիրընկեր Ծննդյան տոներին |
A Boyfriend for Christmas |
Դայան
|
2005 |
ՄակԲրայդ. Քամելեոն-մարդասպան |
McBride: The Chameleon Murder |
Ուոթնի Կոլյեր
|
2005 |
Թենիս խաղա՞նք |
Tennis, Anyone...? |
Շիվոն Քելլի
|
2005 |
Փառավոր տղաներ |
Nice Guys |
Սառա
|
2005 |
Նիկելի երեխաները |
The Nickel Children |
մայր
|
2007 |
Տագնապալից զգացմունք |
Primal Doubt |
Հոլլի
|
2009 |
Հեշտությամբ չհանձնվել |
Not Easily Broken |
Ջուլի Սոյեր
|
2010 |
Վատ աղջիկը |
Dirty Girl |
Ջանեթ
|
2011 |
Ամերիկյան ժիգոլո |
Cougars, Inc. |
Կիտի Լոուել
|
2011 |
Մեկ ուրիշ «կեղտոտ» կինո |
Another Dirty Movie |
միսիս Պրուսի
|
2012 |
Հրավերք ամուսնալուծությանը |
Divorce Invitation |
Պեմ
|
Հեռուստատեսություն
Թվական |
Անվանում |
Բնօրինակ անվանում |
Կերպար
|
1993 |
Գլխավոր հոսպիտալը |
General Hospital |
Բեթսի Կենսինգթոն
|
1999 |
Տապը Լոս-Անջելեսում |
L.A. Heat |
Թերեզա
|
1995-2006 |
Հանդուգն են ու գեղեցիկ |
The Bold & The Beautiful |
Մեգան Կոնլի
|
2001 |
Ռազմա-իրավաբանական ծառայություն |
JAG |
Սյուզան Էվան
|
2006 |
Հարավային նավահանգիստ |
South Beach |
Ջենիֆեր
|
2006 |
Գիշերում թաքնվողը |
Night Stalker |
Շերիլ Փարքս
|
2007 |
Կեղտ (Դեղին մամուլ) |
Dirt |
Կիտի Ռայդեր
|
2005-2008 |
Հարավը ոչ մի տեղ է |
South Of Nowhere |
Պոլա Կառլին
|
2008-2009 |
90210. Նոր սերունդ |
90210 |
Կոնստանցիա Դունկան
|
2008 |
Կյանքը որպես դատավճիռ |
Life |
Բեթանիի մայրը
|
2010 |
Հավայի 5.0 |
Hawaii Five-0 |
Սանդրա
|
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ Astrologie : Maeve Quinlan, date de naissance : le 16/11/1964, thème astral, biographie, photo et carte du ciel avec Astrotheme
- ↑ Maeve Quinlan Gallery - Wallpaper - Biography - Photos
- ↑ 5,0 5,1 5,2 Maeve Quinlan at IMDb.com
- ↑ Soap Central