Share to:

 

Կանդելա

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանդելա (այլ կիրառումներ)

Կանդելա, մոմ (կրճատ՝ cd, կդ, լատին․՝ candela - մոմ), Միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական չափման միավորներից մեկը, հավասար է լույսի ուժին, որը արձակում է տրված ուղղությամբ մոնոքրոմատիկ ճառագայթման 540 x 1012 Հերց հաճախությամբ աղբյուրը, որի էներգետիկ լույսի ուժը այդ ուղղության վրա կազմում է (1/683) Վատտ/սռ։ Մինչև 1970 թվականը անվանում էին մոմ։

Գործածվել է 1948 թվականից, միջազգային մոմի փոխարեն, և մինչև 1967 թվականը եղել է Միավորների միջազգային համակարգի յոթ հիմնական միավորներից մեկը։ 1967 թվականին, չափերին ու կշիռներին նվիրված 13-րդ դարի գլխավոր կոնֆերանսի ընդունած որոշման համաձայն, փոխարինվել է կանդելա միավորով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 236
Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya