Կատվախոտ
Կատվախոտ (լատին․՝ Valeriána), կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։ Կենսաբանական նկարագիրԲույսի արմատները բազմաթիվ են, երկար և կարճ երկրորդական արմատներով։ Ցողունը կանգուն է, կողավոր, սնամեջ, վերին մասում` ճյուղավորվող,բարձրությունը ՝ 0,5-2 մ։ Տերևները կենտփետրաձև են, ստորինները՝ կոթունավոր, վերինները՝ նստադիր, ամբողջական են կամ փետրաձև հատվածավորված։ Բաժակը բացակայում է։ Պսակը հնգաթերթ, բաց վարդագույն է կամ սպիտակ։ Առէջները երեքն են։ Ծաղկաբույլը վահանանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, սպիտակից մինչև մուգ վարդագույն։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև սեպտեմբերի սկիզբը։ Պտուղը երկարավուն-ձվաձև, բաց գորշագույն, փուփուլավոր սերմիկ է (ունի հաճելի հոտ, որից կատուները գրգռվում են, այստեղից էլ՝ կատվախոտ անվանումը)։ ՏեսակներՀայտնի է ավելի քան 217 տեսակ[1]։ Առավել տարածված է դեղորայքային կատվախոտը (Valeriana officinalis)։ Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն։ Հայտնի է ավելի քան 200, Հայաստանում՝ 6 տեսակ՝
ՏարածումՏարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։ Քիմիական բաղադրությունԿոճղարմատում և արմատներում հայտնաբերված է 0,5-2% բնորոշ վալերիանայի հոտով եթերայուղ, որը պարունակում է վալերիանա - բորնեոլայի եթեր, իզովալերիանաթթու, բորնեոլ, միտրենոլ, կամֆեն, պինեն, տերպինեոլ, լիմոնեն, սեսկվիտերպեններ, սպիրտ, մրջնաթթու, քացախաթթու, կարագաթթու, խնձորաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու, այնուհետև՝ ալկալոիդներ (վալերին և խատինին), գլիկոզիդ վալերիդ, դաբաղանյութեր, շաքար, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում և մագնեզիում, օսլա, խեժ և այլն։ Նշանակություն և կիրառումԴեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ, գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։ Կատվախոտ բրդատերևը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, Հայաստանում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Ծանոթագրություններ
|