Կենտրոնական հետախուզական վարչություն
Կենտրոնական հետախուզական վարչություն, ԿՀՎ (անգլ.՝ Central Intelligence Agency, CIA), ԱՄՆ դաշնային կառավարության արտասահմանյան հետախուզության կենտրոնական ծառայություն։ Կոչված է ողջ աշխարհում ազգային անվտանգության տեղեկատվության հավաքման, մշակման և վերլուծության համար։ Որպես ԱՄՆ հետախուզական համայնքի (IC) անդամ, հաշվետու է Ազգային հետախուզության տնօրենին, ինչպես նաև մասնագիտացված է ԱՄՆ նախագահի և կառավարության համար հետախուզական ծառայություններ մատուցելու մեջ։ Ստեղծվել է 1947 թվականին՝ Ալեն Դալասի կողմից։ ԿՀՎ-ի միջուկն են կազմում 5 վարչությունները՝ թվային նորարարության, վերլուծության, օպերատիվ (հետախուզական միջոցառումների նախապատրաստում), գիտատեխնիկական (ռադիոալիքակալում, օդային և տիեզերական հետախուզություն և այլն) և օժանդակության։ ԿՀՎ տնօրենը նշանակում է նախագահի, և հաստատվում սենատի կողմից։ Գրասենյակը գտնվում է Լենգլի բնակավայրում (Վիրջինիա նահանգ)։ Գործունեության ողջ ընթացքում ԿՀՎ-ն հաճախ է հայտնվել քննադատությունների կիզակետում։ ԿՀՎ-ի նախաձեռնությամբ տարիների ընթացքում կատարվել են փորձարկումներ մարդկանց վրա, արտահերթ արտահանձնումներ, ֆիզիկական բռնությամբ կիրառվել հարցաքննություններ, կազմակերպվել թիրախային սպանություններ, մահափորձեր, ինչպես նաև ֆինանսավորվել և մարզվել են զինյալների խմբեր, որոնք ավելի ուշ վերածվել են դասալիքների[6][7][8]։ Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
|